Չինաստանում ներկայացվել է Snapdragon 865-ով աշխատող առաջին սմարթֆոնը
8848 ոչ հայտնի չինական ընկերությունը ցուցադրել է պրեմիում սմարթֆոն՝ 5G աջակցությամբ, որը դեռ աշխատում է Qualcomm պրոցեսորով:
8848 ապրանքանիշը շարունակում է Vertu-ի գաղափարը. սրանք սմարթֆոններ են պրեմիում նյութերով, ինչպիսիք են ոսկին, թանկարժեք քարերը և հազվագյուտ կենդանիների բնական կաշին:
Titanium M6 նոր սմարթֆոնը միևնույն ժամանակ ստացել է շատ բարձր բնութագրիչներ: Հիմնական նորամուծությունը Snapdragon 865 պրոցեսորն է. այն դեռ պաշտոնապես չի հայտարարվել:
Թվում է, թե չինական ընկերությունը որոշել է առաջ անցնել մյուս արտադրողներից և Qualcomm-ից՝ այս սմարթֆոնի հայտարարությամբ: Այժմ միայն խոսակցություններ կան Snapdragon 865 պրոցեսորի մասին, և այն պետք է ներկայացվի միայն տարեվերջին, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին: Ճիշտ է, Titanium M6 սմարթֆոնը նույնպես չի հայտնվի մինչև 2020 թվականի առաջին եռամսյակ, հայտնում է ITHome կայքը:
Եթե հաշվի չառնենք պրեմիում նյութերը և Snapdragon 865 պրոցեսորը, ապա Titanium M6-ը կարծես ժամանակակից ֆլագմեն լինի: Այն ունի 6 դյույմանոց էկրան՝ AMOLED մատրիցայով, 12 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներքին հիշողություն, ինչպես նաև 64 մեգապիքսել լուծույթ ունեցող տեսախցիկ:
Սիրարփի Աղաբաբյան