Բաժիններ՝

WhatsApp-ի զանգերի համար առաջին անգամ գումար կգանձեն. Լիբանանը պայքարում է

Մեսենջերը օգտագործելը ամսական հավելյալ 6 դոլար կարժենա օգտատերերի համար:

Լիբանանի կառավարությունը պլանավորել է քաղաքացիներից լրացուցիչ գումար գանձել IP-հեռախոսակապի միջոցով (VoIP) կատարված զանգերի համար: FaceTime-ի և WhatsApp-ի նման ծառայություններն ևս պետք է ենթարկվեն հարկային նոր փոփոխությունների, իսկ օգտատերերը պետք է վճարեն սիմվոլիկ գումար՝ օրական 20 ֆունտ: Այդ մասին հայտնում է Reuters-ը:

Համացանցային զանգերի հարկը, ըստ լիբանանյան իշխանությունների, կապահովի տնտեսական ճգնաժամից տուժած երկիրը տարեկան մինչև 200 միլիոն դոլարով: Այնուամենայնիվ, հասարակ բնակիչներին դուր չեն եկել բարեփոխումները:

WhatsApp-ի նորությունների համար նախատեսված WABetaInfo-ի Twitter-ի պաշտոնական հաշիվը նամակագրություններ է տեղադրել իր լիբանանյան բաժանորդներից մեկի հետ: Ըստ օգտատիրոջ, այդ վճարը ստիպելու է բնակիչներին վճարել լրացուցիչ 6 դոլար կապի ծառայությունների համար՝ ամեն ամիս:

Վերջին տեղեկությունների համաձայն, Լիբանանը մինչ այժմ հրաժարվել է իր ծրագրերից՝ քաղաքացիների շրջանում զանգվածային դժգոհության պատճառով: VoIP-ի հարկը կարող է ստիպել մարդկանց հրաժարվել համացանցային զանգերի մշտական օգտագործումից, և պետական երկու հեռահաղորդակցման միակ երկու օպերատորը կարող էր սահմանափակել իրենց ցանցերում ձայնային և վիդեո հաղորդագրությունների տրաֆիկը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս