Բաժիններ՝

«Ես չեմ հեռանա «Արսենալից», սա իմ տունն է»․ Օզիլ

«Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը խոսել է թիմում իր կարգավիճակի մասին:

«Ես ոչ մի տեղ չեմ գնա: Պայմանագիր ունեմ մինչև 2021 թվականի ամառ, և ես կմնամ այստեղ մինչև այդ պահը:

Երբ ես նոր պայմանագիր ստորագրեցի, շատ ուշադիր մտածեցի և ասացի, որ սա իմ ֆուտբոլային կարիերայի կարևորագույն որոշումներից մեկն է: Ես չէի ուզում մեկ կամ երկու տարի այնտեղ մնալ, ես ուզում էի հաջորդ տարիներնը նվիրել «Արսենալին», և ակումբը նույնն էր ուզում: Մենք կարող ենք ապրել շատ ծանր ժամանակներ, ինչպես հիմա, բայց դա փախչելու պատճառ չէ, և ես չեմ պատրաստվում գնալ: Ես այստեղ եմ առնվազն մինչև 2021 թվականը:

Ասել եմ, որ Արսեն Վենգերը կարևոր գործոն էր «Արսենալ» տեղափոխվելիս: Նույնիսկ երբ Արսենը հայտարարեց, որ հեռանում է, ես ուզում էի մնալ, քանի որ ես սիրում եմ խաղալ «Արսենալի» կազմում, այնպես որ ես այստեղ եմ վեց տարի:

Երբ ես եկա «Ռեալից», «Արսենալը» իսկապես ծանր ժամանակաշրջան ունեցավ: Բայց ես միշտ հավատում էի նրան, ինչին կարող ենք միասին հասնել: Վերջերս դժվարություններ են եղել, շատ բան է փոխվել: Բայց ես հպարտ եմ, որ «Արսենալի» խաղացող եմ, երկրպագու: Ուրախ եմ այստեղ գտնվելու համար:

Երբ մարդիկ ինձ փողոցում տեսնում են, ես միշտ ասում եմ՝ սա է իմ տունը: Ես ոչ մի տեղ չեմ գնա»,- ասել է Օզիլը:

Այս մրցաշրջանում Օզիլը մասնակցել է Պրեմիեր լիգայի ընդամենը 1 խաղի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս