Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ». hյուսիսարևմտյան դերբիին ընդառաջ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում կհյուրընկալի «Լիվերպուլին»:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիայի առաջնությունում ութ տուր արդեն անցել է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում պարզապես սարսափելի տեսք ունի: «Կարմիր սատանաները» վաստակել են ընդամենը ինը միավոր և հետ են մնում նույն «Լիվերպուլից» 15 միավորով: Եկեք իրատես լինենք. մանչեսթերյան ակումբը կարող է մոռանալ չեմպիոնական նկրտումների մասին, իսկ վճռական դերբիում կրած պարտությունը կարող է վերջ տալ Օլե-Գունար Սուլշերի մարզչական կարիերային:

Տանը Սուլշերի սաներին պակասում է ստաբիլությունը։ Առաջնության մեկնարկային տուրում «Չելսիի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո «Կարմիր սատանաներին» հաջողվեց հաղթել նաև «Լեսթերին» (1:0): «Արսենալի» հետ ոչ-ոքին զրկեց թիմին 2 կարևոր միավորից, իսկ «Քրիստալ Փելեսից» կրած պարտությունը թույլ չտվեց ընդհանրապես համալրել ակտիվը:

Նորվեգացի մասնագետը կրկին չի կարողանա հույս դնել մի շարք խաղացողների վրա: Ակումբի լազարեթում են Դավիդ դե Խեան, Պոլ Պոգբան, Դիոգո Դալոտը, Թիմոթի Ֆոսու-Մենսան և Էրիկ Բային։ Հարցականի տակ է Մեյսոն Գրինվուդի, Ջեսի Լինգարդի և Ֆիլ Ջոնսի մասնակցությունը։

«Լիվերպուլ»

Մերսիսայդցիները կրկին հիանալի մեկնարկել են ընթացիկ առաջնությունում: Անցած տուրում Յուրգեն Կլոպի թիմի հաղթանակը «Լեսթերի» հետ խաղում (2:1) հասցրեց լիվերպուլյան թիմի առավելությունը մրցակիցների նկատմամբ 8 միավորի։ Նման տպավորիչ առաջընթացը մրցաշրջանի սկզբում ակումբի պատմության մեջ առաջին անգամ է։

Մինչ այժմ «Լիվերպուլը» ցույց է տվել հարյուր տոկոսանոց արդյունք՝ ութ հանդիպում՝ ութ հաղթանակ: Ճանապարհին թիմը հաղթեց «Սաութհեմփթոնին» (2:1), «Բերնլիին» (3:0), «Չելսիին» (2:1) և «Շեֆիլդ Յունայթեդին» (1:0):

Այս պահին մերսիսայդցիները ունեն 17 անընդմեջ հաղթանակների շարք, և նրանք ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա են Պրեմիեր լիգայի ռեկորդը կրկնելուց։

Լիվերպուլյան թիմում վնասվածքներ ունեն Նաթանիել Քլայնը և Ջերդան Շաքիրին։ Վերջինիս մասնակցությունը հարցականի տակ է։

Վիճակագրություն

  • «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընթացիկ առաջնությունում անցկացրած չորս հանդիպումներից ընդամենը մեկում է պարտվել
  • «Լիվերպուլը» հաղթել է ընթացիկ առաջնության բոլոր չորս արտագնա հանդիպումները
  • «Լիվերպուլը» վերջին անգամ հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդում» 2014 թվականի մարտին
  • Վերջին հինգ տնային խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» երեք անգամ հաղթել է «Լիվերպուլին» և երեք անգամ ավարտվել է խաղը ոչ-ոքիով

Փորձագետներից շատերը կարծում են, որ «Լիվերպուլը» կհաղթի «Մանչեսթեր Յունայթեդին»: Եկեք չհամաձայնենք նրանց հետ: «Կարմիր սատանաները» մերսիսայդցիների համար ավանդաբար անհարմար մրցակից են: Տանտերերը մեծ մոտիվացիա ունեն: Նույնիսկ չնայած մի շարք կորուստների՝ Սուլշերը կարող է պատրաստել մարտական և հաղթելու ցանկությամբ դաշտ դուրս եկած թիմ:

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ 19։30-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս