Բաժիններ՝

«Մենք կվերադառնանք, մենք հաղթելու ամբիցիաներ ունենք»․ Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կիսվել է թիմի ներկայիս իրավիճակի վերաբերյալ իր մտքերով:

– Ի՞նչ կարող եք ասել երկրպագուներին: Այժմ նրանք մի փոքր անհանգստացած են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում դիրքից և արդյունքներից:

– Միշտ էլ դժվար է երկրպագուներին ինչ-որ հաղորդագրություն ուղարկելը, բայց մենք ունենք ամբիցիաներ. այս ակումբի ամբիցիան հաղթելն է: Պետք է նվաճել գավաթներ՝ ճիշտ ֆուտբոլ խաղալով:

Բայց հարցը նաև մեր երիտասարդ խաղացողներին շանս տալն է, սա մեր ԴՆԹ-ում է: Հիմա մենք ունենք մի քանի հիանալի երիտասարդ ֆուտբոլիստներ: Մենք ընտրում ենք նրանց ապագայի համար:

Իհարկե, հիմա մենք ապրում ենք դժվարին ժամանակներ, բայց ես վստահ եմ, որ ապագայում դա օգտակար կլինի: Ակումբն ուշքի կգա: Անցած վեց շաբաթները դժվարին էին արդյունքների առումով: Սակայն «Չելսիի» դեմ հանդիպումը ցույց տվեց, թե որքան լավն ենք մենք:

Մենք կվերադառնանք,- ասել է Սուլշերը Գարի Նևիլին տված հարցազրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս