Բաժիններ՝

Ոստիկանություն բերման ենթարկվածի մեքենայի զննությամբ 370 գրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով նրա ավտոմեքենան։

Երիտասարդի անձնական խուզարկությամբ՝ հայտնաբերվեց դեղնականաչավուն մանրացված-չորացված զանգված։ Ավտոմեքենայի զննությամբ էլ հայտնաբերվեց թղթյա փաթեթներով և պլաստմասե տարաներով դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 370 գրամից ավելի քաշով։

Երիտասարդի հայտնածով՝ զանգվածները մարիխուանա են։ Դրանք փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031