Բաժիններ՝

Լեգենդար Չելենտանոն էկրան է վերադառնում նոր շոուով

Իտալացի հայտնի դերասան եւ երգիչ Ադրիանո Չելենտանոն էկրան է վերադառնում «Ադրիանո» նոր շոուով: Այդ մասին հայտնել է Todey իտալական հրատարակությունը:
Դա կլինի լեգենդար արտիստի՝ սեփական շոուի հեղինակը դառնալու երկրորդ փորձը:

Բանն այն է, որ վերջերս 81-ամյա Չելենտանոն արդեն փորձել է թողարկել «Ադրիան» շոուն, սակայն այն չորրորդ թողարկմանը փակեցին անսպասելի ցածր վարկանիշի պատճառով:

Խոսքը վերաերում է 13-մասանոց անիմացիոն նախագծին, որը նկարվել էր կիբեռպանկ ոճով: Ինչպես գրում են իտալական ԶԼՄ-ները, նախագծի իրացումը տեւել է շուրջ 10 տարի եւ նրա ստեղծողների վրա նստել մի քանի տասնյակ միլիոն եվրո:

Շոուի գլխավոր հերոսը ժամագործ Ադրիանն է, որն արտաքինով Չելենտանոյին նման է ինչպես ջրի երկու կաթիլը: Ուշագրավ է, որ երգիչն առաջին մասնագիտությամբ ժամագործ է եղել: Նորացված շոուն, որը վերանվանվել է «Ադրիանո», պետք է եթեր տրվի հենց նույն՝ Canale ալիքով՝ նոյեմբերի 5-ին եւ 7-ին:

Սպասվում է, որ այս անգամ նախագիծը վարկանիշային կդառնա դրան Չելենտանոյի, ինչպես նաեւ ժողովրդականություն վայելող այլ անհատականությունների անձնական մասնակցության շնորհիվ, որոնց թվում կան նաեւ հայտնի քաղաքական գործիչներ:

Համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ եւ դերասան Ադրիանո Չելենտանոն իր կարիերայի ընթացքում թողարկել է 40-ից ավելի ստուդիական ալբոմներ՝ 150 մլն սկավառակ ընդհանուր քանակով, եւ նկարահանվել է ավելի քան 40 կինոֆիլմում, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս