Մեկը մյուսի հետևից զավթելով պետական իշխանության մարմինները և բուդկայի նման սեփականաշնորհելով պետական ինստիտուտները, նա հիմնահատակ քանդում է հայկական երիտասարդ պետականության առանց այն էլ խախուտ հիմքերը, վարկաբեկում ու սննկացնում ազգային ինստիտուտներն ու ուղենշային բարձունքները։
Զոհված զինծառայողների ընտանիքները այսօր Կառավարության նիստից հետո պատրաստվում են հանդիպել վարչապետի օգնականի հետ՝ քննարկելու շաբաթներ առաջ իրենց բարձրացրած խնդիրը։
Ռոսավիացիան S7 ավիաընկարությանը Քութայիս թռիչքների թույլտվություն է տվել շաբաթական մինչեւ յոթ չվերթ:
ՀՀ կառավարության անդամների ճեպազրույցները՝ կառավարության նիստից հետո։
Քաղաքացիական ավիացիայի համար հոկտեմբերի 16-ը շատ կարևոր օր էր, որովհետև Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը Հայաստան մուտք գործելու որոշում է կայացրել և ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից արդեն տոմսեր են վաճառվում։ Այս մասին այսօր Կառավարության նիստում, որպես լավ լուր, հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվելով՝ ճի՞շտ եմ հասկացել, որ հիմա Երևանից Հռոմ և Միլան 30-56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների մայրերի հետ:
«Մենք մի դրույթ ենք մտցրել, որը նախկինում չի եղել. բուհերում բոլոր ընդունվողները պարտադիր հայոց լեզու են հանձնելու: Այսինքն, մենք ևս մեկ անգամ նրա 12-ամյա գիտելիքը ստուգելու ենք»:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 05:13-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հռոմի միջազգային կինոփառատոնը, որը հոկտեմբերի 17-ին 14-րդ անգամ է բացվում Իտալիայի մայրաքաղաքում, կմեկնարկի ամերիկացի դերասան Էդվարդ Նորթոնի «Որբերի Բրուքլինը» կինոնկարի պրեմիերայով, որն այս աշխատանքում հանդես է եկել ե՛ւ որպես ռեժիսոր, ե՛ւ որպես սցենարի հեղինակ:
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը պատրաստվում է Հայաստանում հեղափոխություն իրականացնել։ Այդ նպատակով նա ստորագրահավաք է սկսելու։
Մայրիկիս՝ 40 միլիոնանոց գույքը (միլիոնանոց՝ շատ հուզիչ է հնչում, չէ՞) արտացոլված չէ իմ 2012-2013 թվականների հայտարարագրերում այն պարզ պատճառով, որ այն ձեռք է բերվել իմ՝որեւէ պաշտոն զբաղեցնելուց շատ առաջ, ավելին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ հենց ինքը՝ մայրս ՔԿԱԳ պետ չէր։ (2006 թվականից առաջ):
«Երբ խորհրդարանում տարբեր պատգամավորներ, շատ սակավաթիվ, պայքարում էին խորհրդարանի «անկման» դեմ, շատերը մտածում էին, որ դա պաշտոնի պահպանման համար է։ Այսօր քիչ ավելի շատ, բայց դեռևս քչերն են հասկանում, որ ՍԴ դատավորները պաշտոնի համար չէ, որ պայքարում են։ Հարցը այստեղ սկզբունքի, ապագայի, Հայաստան պետւթյան ապագայի մեջ է»։
Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում տվյալներ է հրապարակել Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք հատվածում, քրդերի դեմ Անկարայի նախաձեռնած «խաղաղության ակունք» ռազմագործողության մասին:
«911» ծառայություն հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ:
Հոկտեմբերի 11-ին և դրան հաջորդող օրերին հայկական մամուլը հեղեղվեց «Փաշինյանի կոշտ պատասխանը Ալիևին» վերնագրով հրապարակումներով։ Նույնիսկ նախորդ իշխանության որոշ քաղաքական գործիչներ գովասանքի խոսքեր հնչեցրեցին Փաշինյանի հասցեին։
Առնվազն 41 մարդ է տուժել հոկտեմբերի 16-ին Կատալոնիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում:
Թեև որոշ ուժերի կողմից հասկանալի շահադիտական նպատակներով հատվածական բողոքներ էին հնչում, սակայն հանրային սխալ ընկալման հիմնական պատճառ դարձավ ապօրինի գործընթացներով ստեղծված հանձնաժողովը, որը, չունենալով համապատասխան իրավասություն կամ իրավական հիմքեր, անհիմն և պիտակավորող ձևակերպումներով («գիտական անբարեխղճություն» և այլն) փորձեց նախկին համակարգի բոլոր խնդիրները բարդել ինձ վրա:
Արցախում վստահ են, որ պատերազմում պետք է հենվել սեփական ուժերի վրա ու չսպասել որևէ մեկի՝ անգամ բարեկամների օգնությանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:
Զոհված զինծառայողների ընտանիքները կրկին Կառավարության շենքի մոտ են:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ. ուղիղ
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե նա չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse (AFP)-ը:
Ճապոնիայի կառավարությունը «Հագիբիս» թայֆունի հետեւանքների պատճառով կարող է հետաձգել տոնական շքերթը Նարուհիտո կայսեր գահակալման առթիվ, որը պլանավորված է հոկտեմբերի 22-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ոչ թե ինքը, այլ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին է հունից դուրս եկել Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որն ավարտվել Է կոնֆլիկտով:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 22:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանը բողոքի գործով որոշումը՝ բողոքի անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ֆարխոյանի նախագահությամբ, հրապարակում է Դանիել Իոաննիսյանի բողոքի գործով որոշումը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի մեծամասնությունն անգամ չի էլ մոտեցել Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծմանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկվանից սոցցանցերը փոթորկվել էին Նիկոլ Փաշինյանի կողմից Բակո Սահակյանին ընդունելիս Արցախի դրոշի բացակայությունից, եւ բոլորը պնդում էին, որ Փաշինյանը Բակո Սահակյանին ասել է՝ «պարոն մարզպետ»։ Իրականում ձայնագրությունն այնքան ցածր է, որ թվում է, թե հենց այդպես է դիմում։