«Ժողովրդին պետք է նաև ասել, որ պատերազմի մեջ գտնվող երկիր ենք և չպետք է թուլանանք». Արցախի ԱԺ նախագահի տեղակալ
Արցախում վստահ են, որ պատերազմում պետք է հենվել սեփական ուժերի վրա ու չսպասել որևէ մեկի՝ անգամ բարեկամների օգնությանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:
«Քո հարցերը լուծելու համար պետք է հենվես քո սեփական ուժերի վրա: Այսինքն՝ չսպասես քո բարեկամներն ինչ օգնություն պետք է ցույց տան, մանավանդ դիվանագիտական, ռազմական, այլ փորձել քո ներուժի վրա քո երկիրը կառուցել և միայն ու միայն մենք համոզվեցին, որ մեր բանակը կարող է մեր անվտանգության հիմնական երաշխավորը դառնալ»,- վստահ է Բալայանը:
Ըստ Բալայանի վերջին շրջանում այդքան շրջանառվող «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» թեզը, որպես իշխանություն, ժողովրդին ասել պետք է, բայց ժողովրդին պետք է նաև ասել, որ պատերազմի մեջ գտնվող երկիր ենք և չպետք է թուլանանք:
168.am-ի հետ զրույցում Բալայանը նշեց, որ Արցախում խաղաղության պատրաստ էին դեռ 1990-ականներից, բայց նա կրկին փաստեց, որ Ադրբեջանը դա չի հասկանում, ու ոչ մի առիթ բաց չի թողնում իր ժողովրդին «հայերի դեմ լարելու համար»:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ