Անի Զախարյանը պատրաստվում է հեղափոխության

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը պատրաստվում է Հայաստանում հեղափոխություն իրականացնել։ Այդ նպատակով նա ստորագրահավաք է սկսելու։

Այսօր Կառավարության շենքի մոտ Անի Զախարյանը հայտարարեց, որ դիմելու է Երևանի քաղաքապետարան՝ ստորագրահավաքի համար հարմար տարածք ընտրելու թույլտվություն ստանալու համար։

«Հայաստանում հեղափոխություն չի եղել, եղել է ընդամենն իշխանափոխություն, իրական հեղափոխությունը կլինի առաջիկա մեկ տարվա ընթացքում»,- ասաց նա։

Անի Զախարյանը նաև, որ ինքն է այսօրվա վարչապետի այլընտրանքային թեկնածուն և ուրախ կլիներ, եթե լինեին նաև այլ թեկնածուներ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս