Իսրայելը մոտ ապագայում մտադիր չէ դեսպանատուն բացել  ՀՀ-ում. Ալեքսանդր Ցինկեր

Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայկական կողմի՝ Իսրայելում դեսպանատուն բացելու մտադրությանը, նախ նշեց, որ դա գարնանից շուտ չի լինի, և, որ շատ հավանական է, այդ դեպքում Իսրայելում Հայաստանը նոր դեսպան ունենա:

Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից համարժեք պատասխանին, հրեա քաղաքագետը նշեց, որ Իսրայելը մոտ ապագայում մտադիր չէ դեսպանատուն բացել  ՀՀ-ում, քանի որ դա կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ:

«Կան նաև այլ գործոններ. առաջին՝ Հայաստանի և Իսրայելի միջև չկա առևտրային մեծ համագործակցություն, որը կմղեր դեսպանատուն բացել, երկրորդ՝ ՀՀ-ում հրեական համայնքը երբեք մեծաթիվ չի եղել, իսկ հիմա առավել փոքրաթիվ է»,- շեշտեց նա:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031