Տրդատ Սարգսյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից
Տրդատ Սարգսյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից. որոշումն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Հավելենք, որ նա ստիպված եղավ հրաժարական տալ սպա Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելուց հետո: Սպայի ընկերներն ու հարազատները պնդում են, նա նույնպես մասնակցել է այդ միջադեպին: Նշենք, որ դեպքտ տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին, և մինչ օրս Արա Մխիթարյանը գտնվում է կոմայի մեջ: