Խոսք չի կարող լինել որևէ տրամադրվածության մասին: Սահմանադրական դատարան մուտքագրվող ցանկացած դիմում քննության առարկա է դառնում սահմանված իրավական ընթացակարգերով, ժամկետներում և ենթակա է նախնական ուսումնասիրման: Գործն ընդունվում է վարույթ, եթե, իհարկե, առկա չեն գործի քննությունը մերժելու օրենքով նախատեսված հիմքեր:
Երևան համայնքի սեփականություն համարվող գույքն այսօր Երևանի ավագանու որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով 3 տարի ժամկետով տրամադրվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
Էջմիածնի 2704-ամյակի առթիվ քաղաքում մեկնարկեցին մի շարք միջոցառումներ, ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները իրապես տոնական մթնոլորտ և ուրախ տրամադրություն ապահովելու համար:
ՆԱՏՕ-ի «Եվրոպայի պաշտպան-2020» ընդգրկուն զորավարժությունները կանցկացվեն նաեւ Վրաստանում:
Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:
Մեկ տարի և ավելին մեր երկրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ահազանգ են հետզհետե խորացող դատաիրավական ու քաղաքական համակարգի վերացման, նոր իշխանական կլանի հաստատման, որոնց գործունեության տրամաբանական շարունակությունը հանգեցնելու է քաղաքական ու իրավական դեֆոլտի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը, որի անդամները Հայաստանում մասնակցելու են օստեոպորոզի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին:
Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Էդուարդ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական:
Գերմանիայի իշխանությունները Լիմբուրգ-ան-դեր-Լան քաղաքում (Հեսսենի դաշնային երկրամաս) տեղի ունեցած միջադեպը գնահատում են որպես ահաբեկչական գործողություն:
Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրի քաղաքում մշտադիտարկում է անցկացնում ձվի իրացման շուկայում, որի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ:
Քիմ Քարդաշյանի ելույթը՝ WCIT 2019-ի պանելային քննարկմանը (ուղիղ):
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, Երևան քաղաքի ավագանին 45 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայնով Երևան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Քրիստափորի Մանարյանին շնորհեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
«Այս պահին դեռևս որևէ նորություն չկա։ Երեկվա տարբերությամբ ոչինչ տեղի չի ունենում, սպասում ենք նոր հետազոտության արդյունքներին»,- եզրափակեց Վիկտոր Սողոմոնյանը։
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու WCIT 2019-ի պանելային քննարկումներից մեկին:
Առավոտյան մեքենայիս հետնամասում հայտնաբերեցի կտրված լար և խնդիրներ արգելակման հետ (այսօր մասնագետների հետ կպարզեմ իրողությունը)։
Կառավարության կայքն այսօր տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:
Extinction Rebellion (XR) («Ապստամբություն բնաջնջման դեմ») շարժումը, որն արգելափակում է երթեւեկությունը՝ փորձելով իշխանությունների ուշադրությունը դարձնել բնապահպանական խնդիրների վրա, ակցիաներ է անցկացնում աշխարհի տասնյակ քաղաքներում, ինչի մասին վկայում են զանգվածային լրատվամիջոցները։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գեորգի Ասատրյանը նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավոր խորհրդական: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ատավոտյան կրկին տեղափոխվել է քաղաքացիական բժշկական կենտրոն։
Հոնկոնգի տնտեսությունն առնվազն 2,8 մլրդ հոնկոնգյան դոլար (357 մլն դոլար) է կոցրել վերջին վեց օրվա զանգվածային անկարգությունների հետեւանքով:
Բրիտանական կառավարությունը պատրաստվում է այն բանին, որ Brexit-ի շուրջ բանակցությունները կավարտվեն արդեն այս շաբաթվա ընթացքում՝ առանց հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի ձեռքբերման:
ԱՄՆ-ը մշակում է նոր անհավատալի սպառազինություն, այդ թվում՝ նորագույն նմուշի սուզանավեր:
«Գիտե՞ք` ինչու է ինձ դուր գալիս երջանկացնել ու մոտիվացնել ուրիշներին, որովհետև ես ինքս արդեն երջանիկ եմ: Հնարավոր է` հնչում է էգոիստական, բայց առաջին հերթին պետք է երջանկացնել ու մոտիվա գտնել ինքդ քեզ համար, և հետո նոր կարելի է զբաղվել ուրիշներին երջանկացնելով»:
Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունները բացասաբար կազդեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջզգային կոալիցիայի ջանքերի վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է կառավարության կայքը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ «կոչնչացի ու կկործանի Թուրքիայի տնտեսությունը, եթե թուրքերը անցնեն թույլատրելի սահմանը»։
«Իրատես» թերթը գրում է. «Ողջ համացանցը կարող է օրերով քննարկել Անդրանիկ Քոչարյան-Արփինե Հովհաննիսյան հեռակա բանավեճը, Բելլա Քոչարյանի հանդիպումը ՌԴ ղեկավարի հետ, լուտանքներ տեղալ աջուձախ, բայց, օրինակ, քննարկման հարց չի դառնում, թե ՌԴ-Հայաստան հարաբերություններում առկա կնճիռներն ինչո՞ւ չեն հարթվում, գազի գնի հարցը ինչո՞ւ ամիսներ շարունակ վերջնական լուծում չի ստանում և, ի վերջո, ղարաբաղյան հակամարտության գործընթացն ինչո՞ւ է արգելակվել, ո՞ւմ մեղքով։
Աշխարհի երկբևեռ կառավարման համակարգի փլուզման գործընթացն իր ավարտին հասավ 1991-ին, երբ ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ։ Այդ գործընթացն ուղեկցվում էր նախկին սոցճամբարի, իսկ այնուհետև՝ հետխորհրդային տարածքի երկրներում իրականացված գունավոր հեղափոխություններով։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանած Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունը հոկտեմբերի 7-ին այցելել են Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։