«Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ՝ Երվանդ Մանարյանին և Միխայիլ Պիոտրովսկուն
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, Երևան քաղաքի ավագանին 45 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայնով Երևան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Քրիստափորի Մանարյանին շնորհեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
Նույն կոչմանն արժանացավ նաև Էրմիտաժ թանգարանի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Բորիսի Պիոտրովսկին՝ հայկական մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, համաշխարհային մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար։ Կողմ քվեարկեցին 47-ը, դեմ 1, ձեռնպահ՝ 1։
Անի Կարապետյան