
«Ինքը դիմում է գրել ազատման». Վարչապետի մամուլի քարտուղարը՝ Վալերի Օսիպյանի ազատման մասին

Կառավարության կայքն այսօր տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:
Թե ինչ պատճառով է Ն. Փաշինյանը նման որոշում ստորագրել, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց.
«Ինքը դիմում է գրել ազատման»:
Ազատման դիմումի պատճառների մասին փորձեցինք տեղեկանալ Վալերի Օսիպյանից. նրա հետ, սակայան, կապ հաստատել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից:
Նույն օրը, վարչապետի որոշմամբ՝ Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանն իր հաշվին գնացել է արձակուրդ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ:
Զարուհի Դիլանյան