Բաժիններ՝

Բողոքների վեց օրվա ընթացքում Հոնկոնգի տնտեսությանը հասցված վնասը գնահատել են 357 մլն դոլար

Հոնկոնգի տնտեսությունն առնվազն 2,8 մլրդ հոնկոնգյան դոլար (357 մլն դոլար) է կոցրել վերջին վեց օրվա զանգվածային անկարգությունների հետեւանքով: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով տեղի փորձագետներին:

Նրանց գնահատումների համաձայն՝ մանրածախ առեւտրի սեկտորին, տրանսպորտի ճյուղին, ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսին անցած հանգստյան օրերի եւ երկուշաբթի օրվա ընթացքում պատճառված վնասը հասել է 1,9 մլրդ հոնկոնգյան դոլարի (242 մլն դոլար):

Ինչպես նշել է Geo Securities ֆինանսական ընկերության գործադիր տնօրեն Ֆրենսիս Լունը, անցած հանգստյան օրերին Հոնկոնգի մետրոյի օպերատորի՝ MTR կորպորացիայի կորուստները կարող են կազմել 500 մլն հոնկոնգյան դոլար (63,7 մլն դոլար): Շաբաթ օրը տեղ մետրոյի պատմության մեջ առաջին անգամ այն ամբողջովին դադարեցրել է իր աշխատանքը ցուցարարների կողմից ձեռնարկված վանդալիզմի գործողություններից հետո, իսկ կիրակի օրը գործել է սահմանափակ ռեժիմով՝ բացվել էր կայարանների միայն կեսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս