«Աշխարհին լավ աշխատանք տալու համար պետք է լավ աշխատել». Քեթրին Սարաֆյան
Հայաստանում տեղի ունեցող Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) 23-րդ համաշխարհային կոնգրեսում Pixar անիմացիոն ստուդիային փոխտնօրեն Քեթրին Սարաֆյանի (Katherine Sarafian) ելույթից.
«Մենք հետաքրքրում է այն, թե ինչ ենք տալիս հանդիսատեսին։ Բայց դրանից առաջ մտածում ենք՝ դա մեզ կգոհացնի՞, թե՞ ոչ։ Մարդկային զգացողությունները, էմոցիաները մեր ուշադրության կենտրոնում են։ Մենք ֆիլմ ունենք մարդկային պոտենցիալի մասին, մի մարդու մասին, ով երազում էր ուտեստներ պատրաստել։ Զարմանալի են սուպերհերոսների մասին ֆիլմերը, ընտանիքների փոխակերպման մասին ֆիլմերը։ Նպատակն այն է, որ մեզ համար արժեք ունեցող պատմությունները կարողանանք ֆիլմի ձևով տալ այնպես, որ ողջ էներգիան փոխանցվի։ Ու հույս ունենք, որ մարդիկ հավանում են դա։
Մեր ստուդիայի համար շատ կարևոր է տարբերակումները ճիշտ ներկայացնելը։ Մենք շատ աշխատողներ ունենք։ 25 տարի առաջ, երբ ես ստեղծում էի ընկերությունը, մենք ընդամենը 2 կին անիմատոր ունեինք։ Հիմա կին անիմատորների թիվը, անկեղծ ասած, ասել չեմ կարող։ Այսօր նրանք շատ-շատ են։ Մենք ունենք կին տնօրեններ, հեղինակներ։ Շատ կարևոր է կրթությունն ու զարգանալու ցանկությունը։ Հիմա շատ համալսարաններ, քոլեջներ ունեն անիմացիայի դասընթացներ։ Ժամանակները փոխվել են, կրթությունն էլ։ Մենք շատ լրջությամբ ու պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր գործին, որովհետև ֆիլմերը շատ մարդկանց են հասնում։ Մեր ֆիլմերը հանրության սեփականությունն են դառնում։ Մեր ֆիլմերում մարդկային պատմություններ են։
Ես մեծ հաճույքով եմ նոր տեխնոլոգիաներ օգտագործում։ Նոր տեխնոլոգիաներն օգնում են նոր մտքեր ստանալուն։ Մեզ հասնող յուրահատուկ պատմությունները նույնչափ յուրահատուկ ձևով հանրությանը հանձնելու համար պետք է շատ աշխատել։ Երբեմն տեխնոլոգիաներն ու համակարգիչները ոչինչ չեն կարողանում անել, ու սկսում է աշխատել մարդու ձեռքը։ Աշխարհին լավ աշխատանք տալու համար պետք է լավ աշխատել»։