Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող համերգը. ուղիղ. Tert.am

Հանրապետության հրապարակում մեկնարկել է հոկտեմբերի 6-9-ին կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող աննախադեպ մեգանախագծով համերգը․ «WCIT-2019»-ի կազմակերպիչները համադրել են տաղանդն ու նորագույն տեխնոլոգիաները։ Միջոցառմանը ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստրերի հետ:

Ինչպես հաղորդում է Tert.am-ը, միջոցառմանն ընդառաջ ձևավորվել էր նվագախումբ, որն առաջին անգամ բեմում է «WCIT-2019»-ի հանդիսավոր բացման նպատակով և ի շարս համաշխարհային գլուխգործոցների՝ պատմության մեջ առաջին անգամ նվագախումբը կկատարի նաև արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։

Այնուհետև համերգային ծրագրով հանդես կգա «Գրեմմիի» մրցանակակիր DJ Արմին վան Բյուրենը:

Տեսանյութեր

Լրահոս