Լուսանկարիչը ցույց է տվել, թե ինչպես է ապրում Ալյասկա տեղափոխված ճգնավորը
Լուսանկարիչ Անզե Օստերմանը մեկ ամսվա ընթացքում լուսանկարել է ճգնավոր Զակի կյանքը, ով Ալյասկա է տեղափոխվել Ճապոնիայից: Այս մասին հաղորդում է DailyMail-ը:
27-ամյա Զակը կնոջ՝ Սինդիի հետ ապրում է Ալյասկայի մարմարյա կղզիների մեծ տարածքում: Ամուսինները աշխատում են ֆերմայում և որսում են ոստրեներ:
«Այստեղ չկան ճանապարհներ կամ կամ հեռախոսային ծառայություններ, բայց այստեղ հաճախ լողում են կետեր և կարելի է տեսնել բարիբալ արջերի»,- պատմել է Զակը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, Զակը ծնվել և մեծացել է Ճապոնիայում, սակայն ավելի պարզ կենսակերպի փնտրտուքների արդյունքում 6 տարի առաջ տեղափոխվել է Ալյասկայի կղզիներ:
Լուսանկարիչ Անզե Օստերմանը մեկ ամիս անցկացրել է Ալյասկայում՝ վավերացնելով Զակի կյանքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը