Բաժիններ՝

2019 թվականի 20 լավագույն սմարթֆոնները, ըստ Business Insider-ի

Business Insider-ը հրապարակել է լավագույն 20 սմարթֆոնների ցուցակը, որոնք հիմնականում առաջարկվում են գնել 2019 թվականին: Վարկանիշը կազմվում է՝ հաշվի առնելով բնութագրերի և ընթացիկ գների հարաբերակցությունը: Ահա թե ինչու բոլորովին նոր iPhone 11 Pro և Pro Max մոդելները հեռու են առաջին տեղից:

Առաջին հորիզոնականում OnePlus 7T սմարթֆոնն է, որը այժմ հնարավոր է գնել մոտ 599 դոլարով։ Այն հագեցած է 90 Հց թարմացման արագությամբ էկրանով, բարելավված եռակի տեսախցիկով և Qualcomm Snapdragon 855+ պրոցեսորով:

Երկրորդ հորիզոնականում iPhone 11-ն է, որը ԱՄՆ-ում հիմա հնարավոր է գնել 699 դոլարով։ Այս սմարթֆոնը կոչում են թարմացված iPhone XR՝ նորացված տեսախցիկներով և նոր գույներով: Բացի սև, սպիտակ և կարմիր գույներից, կան անանուխ-կանաչ, ավազոտ դեղին և գունատ յասաման երանագները:

iPhone 11-ը Apple-ի առավել մատչելի սմարթֆոնն է՝ ծայրահեղ լայն անկյունային ոսպնյակներով:

OnePlus 7 Pro-ն երրորդն է այս շարքում՝ 670 դոլար արժեքով։ OnePlus 7-ն ունի OPPO Find X-ին շատ նման դիզայն: 6,5 դյույմ անկյունագիծ ունեցող AMOLED էկրանը ունի Full HD+ (2340×1080): Սարքավորումը աշխատում է Snapdragon 855 մոբայլ պլատֆորմում:

Լավագույն սմարթֆոնների ամբողջական 20-յակը

• OnePlus 7T
• iPhone 11
• OnePlus 7 Pro
• Google Pixel 3a և Pixel 3a XL
• OnePlus 6T
• Samsung Galaxy S10e
• iPhone XR
• Samsung Galaxy Note 10+
• Samsung Galaxy S10 և Galaxy S10+
• iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max
• Samsung Galaxy Note 10
• Google Pixel 3 և Pixel 3 XL
• iPhone XS և iPhone XS Max
• iPhone 8 և iPhone 8 Plus
• Samsung Galaxy S9 и S9+
• Razer Phone 2
• Moto G7
• LG G8
• LG V40
• iPhone X

Անցյալ տարի Business Insider-ի թոփ 20 ցուցակը գլխավորում էր OnePlus 6T-ը, որին հաջորդեցին iPhone XR-ը և ֆլագմենային Google Pixel 3-ը և 3 XL-ը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս