Բաժիններ՝

Առաջին մանրամասները Samsung Galaxy S11-ի մասին

Հայտնի են նախնական հայտարարության ամսաթիվը և հիմնական բարելավումները:

Ավանդաբար, տարեսկզբին Samsung-ը գործարկում է առանցքային S-շարքի նոր ֆլագմենային սմարթֆոնը: Առաջիկա 2020-ը բացառություն չի լինի: Դատելով SamMobile արտասահմանյան հեղինակավոր հարթակի տեղեկությունների՝ արդեն փետրվարին ընկերությունը հայտարարելու է բարձր դասի Galaxy S11-ի մասին:

Ներկայացումը տեղի կունենա փետրվարի երրորդ շաբաթը Սան Ֆրանցիսկոյում: Ամենայն հավանականության, փետրվարի18-ին: Ըստ տեղեկությունների, նոր սմարթֆոնը կունենա նոր դիզայն, բարելավված OLED էկրան, 108 MP հիմնական տեսախցիկ և 5 մոդելի օպտիկական խոշորացման աջակցությամբ լրացուցիչ մոդուլ:

Galaxy S11-ը կգործարկի Android 10-ում՝ նոր վերափոխված One UI 2.1 shell-ով: Սմարթֆոնի ներքին հիշողությունը կհասնի 1 ՏԲ-ի:

Ավելի վաղ նշվում էր, որ Samsung հարավկորեական ընկերությունը կարող է հրաժարվել իր ամեն տարի թողարկվող Galaxy S և Galaxy Note ֆլագմենային շարքերի թարմացումից: Փոխարենը՝ դրանք կմիավորվեն մեկ ընդհանուր բրենդում: Այդ մասին հայտնում է Phone Arena-ն:

Ասուլիսներից մեկի ժամանակ արտադրողը կասկած է հայտնել Galaxy S11-ի թողարկման վերաբերյալ, քանի որ դա դառնում է երկարատև պատմություն: Ամենայն հավանականությամբ, Samsung-ի հաջորդ ֆլագմենն այլ անուն կունենա:

Ընկերությունը չի բացառել նաև Galaxy S և Note երկու ապրանքանիշերի միավորումը: Դրանից առաջ լուրեր էին պտտվում հետագայում շարքերի հնարավոր միավորման մասին: Ըստ ինսայդերների՝ արտադրողը դեռ մտածում է նման հեռանկարի մասին և կարող է այն իրականացնել արդեն 2020 թվականից:

Միավորված ապրանքանիշի նոր անունը կլինի Galaxy One. այս անունով սարքը կփոխարինի Galaxy S11-ին:

Ամեն տարի միանգամից երկու սմարթֆոն չներկայացնելը կմեծացնի Samsung-ի անոնսների միջև եղած միջակայքը: Աղբյուրները պնդում են, որ արտադրողն արդյունքում լրացնելու է այս «դատարկությունը» ծալովի Galaxy Fold-ի հաջորդ սմարթֆոնով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս