 
                        «Ռեալը» կրկին լուրջ կորուստ ունի
 
                                    «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Բրյուգեի» դեմ խաղում (2:2):
29-ամյա ֆուտբոլիստը դուրս եկավ մեկնարկային կազմում, բայց փոխարինվեց ընդմիջման ժամանակ: Նրա մոտ ախտորոշվել է աջ ծնկի վնասվածք:
Marca-ի փոխանցմամբ՝ «Ռեալը» կորցրել է խաղացողին մոտ երկուսուկես ամսով:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        