«Ես ուզում եմ ՊՍԺ-ին նվիրել կյանքս». Նեյմար
Մեկ ամիս առաջ Նեյմարը հուսահատության մեջ էր և բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից: Նա միաժամանակ բանակցություններ էր վարում «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ, պնդում էր, որ երջանիկ է միայն կատալոնական ակումբում: Հիմա բրազիլացին լրատվամիջոցներին հավաստիացնում է, որ հավատարիմ է ՊՍԺ-ին:
«Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ օգնել ՊՍԺ-ին: Ամեն ինչ համեմատաբար ավելի լավ է երկրպագուների հետ»:
Չնայած բրազիլացին չորս խաղում արդեն դարձել է երեք հաղթանակի հեղինակ, ՊՍԺ-ի երկրպագուները դեռ չեն ներել նրան: Ինքը՝ Նեյմարը, փիլիսոփայական է վերաբերվում այս հարցին:
«Դա նման է աղջկա հետ հարաբերությունների: Երբ ամեն ինչ սխալ է, դուք չեք խոսում նրա հետ:
Մեծ սիրով և գրկախառնությամբ ամեն ինչ կվերադառնա իր տեղը: Ես ուզում եմ ՊՍԺ-ին նվիրել կյանքս»,- ասել է Նեյմարը:
Սիրարփի Աղաբաբյան