«Մղձավանջային երազում է հնարավոր պատկերացնել, որ Նիկոլի իշխանության օրոք կարող է ոտնձգություն իրականացվել որևէ լրագրողի նկատմամբ». Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արջի ծառայություն մատուցողները բոլոր ժամանակներում մեծ վնաս են հասցրել:
Միայն մղձավանջային երազում է հնարավոր պատկերացնել, որ Նիկոլի իշխանության օրոք կարող է որևէ ոտնձգություն իրականացվել որևէ լրագրողի, լրատվամիջոցի, կամ որևէ խմբագրության նկատմամբ:
Իմ խորին համոզմամբ, անկախ որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ ունեցած դիրքորոշումից, անթույլատրելի է մամուլ նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ցանկացած ճնշում ու ոտնձգություն:
Սա ամոթ ու խայտառակություն է:
Այնպիսի տպավորություն է, որ ամեն մի «ջահել» կարող է իրեն իրավունք վերապահել իր արժեհամակարգին համապատասխան հարցեր լուծել:
Ազատությունը չի կարելի շփոթել սանձարձակության հետ:
Սանձե՛ք այս ամենաթողությունը և կարգի՛ հրավիրեք այս «ջահելներին»՝ այն հստակ համոզմամբ, որ այս մտայնության արմատավորումը վաղը կարող է պատուհաս դառնալ պետության համար՝ խաթարելով նրա հեղինակությունը…»։