Բաժիններ՝

Ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին. տուժածներ չկան

Հոկտեմբերի 5-ին, ժամը 23:13-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ա.) բախվել է բետոնե պատնեշին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031