Բրիտանիայի խորհրդարանը ծաղրող Բենքսիի նկարը աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
Փողոցներում նկարող Բենքսիի կտավրը, որը ծաղրում է Միացյալ Թագավորության խորհրդարանը, հոկտեմբերի 3-ին աճուրդում վաճառվել է ռեկորդային 9,9 մլն ֆունտ ստեռլինգով (12 մլն դոլար):
Տպավորիչ չափերի կտավը իրացվել է արդի արվեստի իրերի վաճառքի շրջանակում, որը Լոնդոնում կազմակերպել էր Sotheby՚s աճուրդների տունը: Այն դարձել է Բենքսիի՝ աճուրդով վաճառված ամենաթանկ աշխատանքը:
Նկարի համար վճարված գումարը հինգ անգամ գերազանցել է դրա նախնական արժեքը, որը կազմում էր 1,5 միլիոնից մինչեւ 2 մլն ֆունտ: Աճուրդը տեւել է 13 րոպե:
Կտավը պատկերում է բրիտանանական խորհրդարանի Համայնքների պալատի նիստը, սակայն պատգամավորների փոխարեն խորհրդարանական աթոռները եւ նույնիսկ խոսնակի աթոռն զբաղեցնում են շիմպանզեներն ու օրանգուտանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: