Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը և բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը: Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից առաջարկված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում ընդունվեց 93 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքեր:
ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Կիմ Մյոն Գիլի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնելու ճանապարհին հոկտեմբերի 3-ին ժամանել է Չինաստանի մայրաքաղաք:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը: Այս մասին Հայկ Մարությանը հայտնել է երևանցիներին ուղղված տեսաուղերձում: Նա նշել է, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Նրա խոսքով՝ թերացումներն ահագնացել են 2018 թվականի ընթացքում և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը:
«Միտագ» թայֆունը, որը հոկտեմբերի 2-ին եւ 3-ին մոլեգնել է Հարավային Կորեայի հարավային տարածաշրջաններում, առնվազն վեց մարդու կյանք է խլել, եւս առնվազն վեց հոգի անհայտ կորած են համարվում:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն աջակցություն է հայտնում ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, ով նախօրեին անձնական բնույթի վիրավորանքների էր արժանացել իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի կողմից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի փոխնախագահ Մայքլ Փենսին քանիցս օգտագործել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար:
Արդեն քանի տարի լսում ենք՝ «շրջվենք դեմքով դեպի գյուղացին», այո՛, մի պահ շրջվե՛ք, ու կտեսնեք` ինչ է կատարվում Նորաշենում, սա մի խայտառակ պատմություն է, որտեղ ոտնահարվում են մարդու եւ երկրի բոլոր օրենքները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
Հոկտեմբերի 2-ին, ժամը 22:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 19 շենքի տանիքում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նման հետևության են հանգեցնում այդ գործընթացին նախորդած և հաջորդած իրադարձությունները, մասնավորապես…
Երբ օրեր առաջ ես մանրամասն իրավաբանական հիմնավորում ներկայացրեցի, թե, ըստ իս, սխալ, բայց քրեորեն ոչ պատժելի արարք թույլ տված երկու երիտասարդներին ինչու եմ համարում «քաղբանտարկյալ», ակնկալում էի, որ կլինի հրապարակային մասնագիտական հակադարձում։ Եվ չսխալվեցի. երեկ Դատախազությունը տարածեց պարզաբանում, որում ըստ էության փորձ է կատարվում հիմնավորել, որ Դատավոր Գյուլումյանի գործը էապես տարբեր է Դատավոր Դանիբեկյանի գործից։
Տևական ժամանակ է՝ լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ առաջիկայում, ըստ ամենայնի, ՀՀ ներմուծվող գազի գինը կբարձրանա։ Մամուլում նշվում են տարբեր թվեր՝ սկսած 20 տոկոսից՝ մինչև 40։ Իշխանություններն այս փաստի հետ կապված տալիս են բավականին կցկտուր պարզաբանումներ, որոնք,
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը վերջապես ներկայացրել է ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ 2018 թվականի պաշտոնական հայտարարագիրը: Ըստ այդմ` Սարկիսովը շարժական եւ անշարժ գույք չունի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Խորհրդարանում գործող քննիչ հանձնաժողովների թիվը կավելանա եւս մեկով` ընդդիմադիր ԲՀԿ-ի նախաձեռնությամբ: Հենց այդ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն էլ կգլխավորի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը ստուգող այս հանձնաժողովը: Առաջնայինն ու առանցքայինը հենց Ամուլսարի հարցն է լինելու: Դոնթի բանաձեւով այստեղ 18 անդամներից 12-ը իշխող «Իմ քայլից» կլինեն , 4-ը` ԲՀԿ-ից եւ 2-ը` «Լուսավոր Հայաստանից»:
«Փաստ» թերթը գրում է. «Այն փաստը, որ մարզային օղակներում այսօր իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն, արդեն նույնիսկ իշխանությունների համար նորություն չէ. ասվածի վառ օրինակը կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն էին, որոնց ժամանակ իշխանության թիրախում հայտնված որոշ համայնքապետներ, որոնք հեռացվել էին աշխատանքից, վերընտրվել են իրենց պաշտոնում, ինչն առաջացրել է իշխանությունների զայրույթը։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ, «Կլիմայի փոփոխության վերաբերյալ» գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծիծաղելի դրության մեջ է ընկել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով՝ մեր երկիրն այլեւս դասվում է ապահով երկրների շարքում, ուստի Հայաստանից գնացած միգրանտներից ստացվող ապաստան հայցելու դիմումների գերակշռող մասը հիմա մերժվում է:
««Օֆշորների թագավորը», պարզվում է, նաեւ պարտապան է: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս Հոթել» ընկերության դեմ, «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, դատական հայց են ներկայացրել` հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով:
Ամեն ինչով անցել եմ, շատ բան տեսել եմ, վստահ եմ, որ էլի է լինելու ու պետք է պատրաստ լինեմ հոգեպես ու գիտակցությամբ։ Բայց հիմա մի խնդրանք ունեմ։ Խնայե´նք իրար։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կառավարությունում ձեւավորվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որն իր իրավասություններով ու գործունեության շրջանակներով բավական ուշագրավ մարմին է. այն չի ենթարկվում որեւէ գերատեսչության, այլ ՝ ուղղակի վարչապետին։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում այսօր տեղի կունենա գիտխորհրդի հերթական նիստը։ Քննարկվելու է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ԿԳՄՍ նախարարությունն է ուղարկել, եւ որը լուրջ դժգոհություններ է առաջացրել ոչ միայն համալսարանում, այլեւ Գիտությունների ակադեմիայում, քանի որ վերանում են ակադեմիական ինստիտուտները։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԲՀԿ-ն, ի վերջո, խախտեց տեւական լռությունն ու երկարատեւ ներքին քննարկումից հետո երեկ հայտարարեց` չեն մասնակցի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը վերաբերող հարցի քվեարկությանը ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ վերջին շրջանում Փաշինյան-Ծառուկյան բազմաթիվ հանդիպումներ են եղել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը երեկ մեկնել են Ստրասբուրգ։ Նրանց ԵԽԽՎ օտարերկրյա պատվիրակների հետ շփվելիս տեսել են Հայաստանի պատվիրակության անդամները։
Աշխարհh ամենաերիտասարդ միլիարդատիրուհին՝ ձեռնարկատեր Քայլի Ջենները, հեռացել է իր զուգընկերոջից՝ ռեփ-կատարող Թրեւիս Սքոթից:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նա խոստովանեց, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 21-ի սահմաններում, գողացել է Եղիշե Թադևոսյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի մարտկոցը: