ԵՄ երկրներում անկանոն կարգավիճակով ՀՀ քաղաքացիներն ավելացել են. նրանց հեռացնելու որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով՝ մեր երկիրն այլեւս դասվում է ապահով երկրների շարքում, ուստի Հայաստանից գնացած միգրանտներից ստացվող ապաստան հայցելու դիմումների գերակշռող մասը հիմա մերժվում է:

Եվրամիության անդամ երկրներում անկանոն կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին շրջանում զգալիորեն ավելացել է: Նրանց վերաբերյալ նաեւ ԵՄ տարածքը լքելու պաշտոնական որոշում է կայացվել, ինչն էլ կհանգեցնի առաջիկայում նրանց ինտենսիվ վերադարձին:

Պարզվում է, որ 2017 թվականի ընթացքում 5350 ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել, սակայն նրանցից փաստացի վերա­դարձել է ընդամենը 1470-ը անձ: Անցած տարվա ընթացքում 4135 ՀՀ քաղաքացիներ պետք է վերադառնային իրենց ծագման երկիր, որոնցից փաստացի վերադարձել է ընդամենը 2030 անձ:

Ընդհանուր առմամբ, 2009-2018 թթ. ընթացքում ԵՄ անդամ պետություններում ընդունվել է 46 հազար 945 ՀՀ քաղաքացիների վե­րադարձնելու մասին որոշում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս