Բաժիններ՝

«Միտագ» թայֆունն առնվազն վեց մարդու կյանք է խլել Հարավային Կորեայում

«Միտագ» թայֆունը, որը հոկտեմբերի 2-ին եւ 3-ին մոլեգնել է Հարավային Կորեայի հարավային տարածաշրջաններում, առնվազն վեց մարդու կյանք է խլել, եւս առնվազն վեց հոգի անհայտ կորած են համարվում: Այդ մասին հոկտմբերի 3-ին հայտնել է երկրի կառավարությունը:

Մարդկանց զոհվելու հիմնական պատճառը դարձել է գետերի վարարումները եւ սողանքների հետեւանքով շենքերի փլուզումները: Կյոնսան-Պուկտոյի նահանգում անձրեւը ողողել է երկաթուղին, ինչի հետեւանքով տուրիստական գնացքը դուրս է ընկել ռելսերից: Թայֆունի պատճառով ընդհատվել է 44 հազար տնային տնտեսությունների էներգամատակարարումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միտագ» թայֆունի պատճառով չեղարկվել է ավելի քան 300 ավիաչվերթ: Ներկայում թռիչքները վերսկսվել են, բայց ուժի մեջ է մնում ծովում մարդատար լաստանավերի երթեւեկության արգելքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս