
Խորհրդարանում գործող քննիչ հանձնաժողովների թիվը կավելանա եւս մեկով․ ովքե՞ր կլինեն կազմում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Խորհրդարանում գործող քննիչ հանձնաժողովների թիվը կավելանա եւս մեկով` ընդդիմադիր ԲՀԿ-ի նախաձեռնությամբ: Հենց այդ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն էլ կգլխավորի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը ստուգող այս հանձնաժողովը: Առաջնայինն ու առանցքայինը հենց Ամուլսարի հարցն է լինելու: Դոնթի բանաձեւով այստեղ 18 անդամներից 12-ը իշխող «Իմ քայլից» կլինեն , 4-ը` ԲՀԿ-ից եւ 2-ը` «Լուսավոր Հայաստանից»:
Հանձնաժողովի ստեղծման հարցն այսօրվա նիստի օրակարգում է, բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ մինչեւ երեկ ուշ երեկո ամբողջական կազմը հստակ չի եղել: Միյան ԲՀԿ-ն է որոշել` հանձնաժողովում կընդգրկվեն Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ստեփանյանն ու Հրանտ Մադաթյանը, ովքեր, թերեւս, լավատեղյակ են այդ ոլորտի խնդիրներին: «Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանը թերթի հետ զրույցում դժվարացել են պատասխանել, թե ովքեր են ներկայացուցիչներն իրենց թեւերից»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: