Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնելու ճանապարհին ժամանել է Պեկին

ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Կիմ Մյոն Գիլի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնելու ճանապարհին հոկտեմբերի 3-ին ժամանել է Չինաստանի մայրաքաղաք: Կոնսուլտացիաները, ինչպես սպասվում է, տեղի կունենան Շվեդիայում: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:

Նրա տվյալներով՝ արդեն օրվա երկրորդ կեսին ԿԺԴՀ-ի պատվիրակությունը կմեկնի Պեկինից: ՉԺՀ-ում կարճ ժամանակով գտնվելու ընթացքում պլանավորված հանդիպումների մասին չի հաղորդվում: Ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ ԿԺԴՀ-ն առայժմ տեղեկատվություն չեն հրապարակել, թե հատկապես որտեղ են անցկացվելու բանակցությունները: Kyodo գործակալության դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ որպես հանդիպման վայր է ընտրվել Ստոկհոլմը:

Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունն ավելի վաղ հայտնել է, որ կողմերը նախնական հանդիպումն անցկացնելու են հոկտեմբերի 4-ին, իսկ հաջորդ օրը ձեռնամուխ կլինեն աշխատանքային բանակցություններին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս