Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը մեկնել են Ստրասբուրգ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը երեկ մեկնել են Ստրասբուրգ։ Նրանց ԵԽԽՎ օտարերկրյա պատվիրակների հետ շփվելիս տեսել են Հայաստանի պատվիրակության անդամները։ Թե ինչ հարցով են նախկին իշխանության ներկայացուցիչները գործուղվել ԵԽԽՎ, մեզ պարզել չհաջողվեց, սակայն իմքայլական պատվիրակներն ուղղակի «վատացել» են նախկիններին ԵԽԽՎ-ում տեսնելով։

Հատկապես, որ իշխանության ներկայացուցիչներն այսօր ընդհատելու են այցը եւ վերադառնալու են Հայաստան, քանի որ խորհրդարանը քննելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, եւ հարկավոր է, որ ողջ թիմը մասնակցի քվեարկությանը։ Չէ՞ որ իշխանությունը կյանքի-մահվան խնդիր է դարձրել Հրայր Թովմասյանի հեռացման հարցը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031