«Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում որ որևէ մեկ այլ «յան» ազգանունով մեկը վիրավորել է». Թևան Պողոսյան
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես աշխարհում «յան» ազգանունով թշնամի չունեմ։ Ունեմ քաղաքական ընդդիմախոսներ կամ համախոհներ, ընկերներ կամ արհամարողներ, բարեկամներ կամ չսիրողներ, գործընկերներ կամ պիտակավորողներ, ուզողներ կամ չուզողներ, ինձ սիրողներ կամ հայհոյողներ…
Ամեն ինչով անցել եմ, շատ բան տեսել եմ, վստահ եմ, որ էլի է լինելու ու պետք է պատրաստ լինեմ հոգեպես ու գիտակցությամբ։ Բայց հիմա մի խնդրանք ունեմ։ Խնայե´նք իրար։
Խնայենք հենց մեր խոսքի մեջ։ Հանրային խոսքում մի´ անցեք մարդկային դաշտ, մի´ ներխուժեք անձնականի մեջ։ Մի´ ասեք բաներ, որոնց համարժեք պատասխանն անդուր է լինելու:
Բոլորը իրար վաղուց ապացուցել են, որ այս ժանրում տիրապետում են ունակությունների, բայց արդյո՞ք դրանով ունենում ենք որև հարցի լուծում, հաղթանակ կամ առաջխաղացում։
Խնդրում եմ` խնայենք իրար խոսքի մեջ, իսկ եթե կա հարվածելու կարիք, ապա թիրախավորեք խնդիրը, որ ունենանք լուծում, առաջընթաց, հաղթանակներ։ Ամեն ինչ սկսվում է սիրուց ու հանդուրժողականությունից։
Միացրեք ձեր ներքին զսպանակները։ ճառագայթեք բարությամբ ու իրար հանդեպ հարգանքով, սիրով։ Եվ ինչպես ասել է Խաբենսկին. «Когда-нибудь ты поймешь, что доброта, нежность, ласка и забота — это проявление внутренней силы, а не слабости.»: Լինենք ներքին ուժեղ։ Մեզ անհրաժեշտ է ուժեղ Հայաստան, իսկ այն կարելի է կառուցել միայն միասին։
Եթե դա կօգնի, ապա ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում որ որևէ մեկ այլ «յան» ազգանունով մեկը վիրավորել է։ Բայց եկեք կանգ առնենք ու սկսենք նոր որակով կառուցել Հայաստանը»։
Ես աշխարհում «յան» ազգանունով թշնամի չունեմ։ Ունեմ քաղաքական ընդդիմախոսներ կամ համախոհներ, ընկերներ կամ արհամարողներ,…
Gepostet von Tevan J. Poghosyan am Mittwoch, 2. Oktober 2019