Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին հանրապետության կենտրոնական հատվածներից մեկում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ռազմավարական զորավարժություններին:
Ռազմավարական զորավարժության շրջանակում 4-րդ զորամիավորման հրետանային դիվիզիոնի ներգրավմամբ անցկացվել են հրետանային տեխնիկան երթայինից մարտական վիճակի բերման, կրակային դիրքերի զբաղեցման և արդյունավետ կրակի վարման մարզումներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին:
Լոնդոնում էկոակտիվիստները, որոնք բրիտանական իշխանություններից պահանջում են ավելի լուրջ գործողություններ ձեռնարկել շրջակա միջավայրի պաշտպանության համար, հոկտեմբերի 3-ի առավոտյան արյուն նմանակող կարմիր գույնի հեղուկ են լցրել ֆինանսների նախարարության շենքի վրա:
Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, հոկտեմբերի 3-ի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի տանկային ստորաբաժանումը, ռազմավարական զորավարժության շրջանակում զորքերին աջակցելու նպատակով, հիմնական ուղղությամբ անցել է հարձակման:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Դիլիջանի սոցիալական ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ նպաստառուների ցուցակում ընդգրկելու նպատակով քաղաքացիներից գումար պահանջելու և ստանալու, խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև Դիլիջան քաղաքի երեք բնակիչների:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտեց՝ Հրայր Թովմասյանն իրենց կուռքը չէ, իրենք էլ նրա ֆան ակումբի անդամ չեն, և եթե իրենք նկատեն որևէ կարգապահական խախտում, ապա սահմանափակումներ չկան, և այդ մասին կբարձրաձայնեն։
Հայաստանում շաքարավազի շուկա են մուտք գործում ներմուծող նոր ընկերություններ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ավելացնելով, որ շաքարավազի գնի իջեցումը տեղի չի ունեցել դեմպինգի պատճառով, այն տատանվում է բորսայում առկա գնի շուրջ։
Պաշտպանության բանակում սեպտեմբերի 24-ից մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում, բանակի հակահարվածային խմբավորման և հարավային ուղղությունում գործող մի շարք զորամասերի հետ, հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ:
Սակայն լավ իմացեք, որ սա իրականության այլասերման հերթական անհաջող ճիգն է, քանզի խնդիրը բացարձակ քաղաքական չէ, և Սասուն Միքայելյանն իր կողմից այսօր ապացուցեց դա: Հասարակաքաղաքական դաշտում արդեն դուք վաղուց իրավիճակը հասցրել եք հատակին, իսկ հիմա ստացել եք եզակի հնարավորություն օգտագործել այս սկանդալը մաքրելու համար երկրում տիրող գարշահոտությունը:
Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 17-ին Իսրայելում կայացած ընտրությունների արդյունքներով կառավարական կոալիցիայի ձեւավորման շուրջ երկրի վարչապետ եւ «Լիկուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նաթանյահուի եւ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի միջեւ բանակցությունները հոկտեմբերի 3-ին ավարտվել են անարդյունք:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը:
Գործադիրն այսօր հավանություն տվեց օրենսդրական այն կարգավորմանը, որի համաձայն՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալները հասանելի կլինեն լրատվամիջոցներին առանց լրացուցիչ վճարի։
Հայկական ԱԹՍ-ի հարվածը. Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է տարածել
Ազգային ժողովի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը զարմանում է՝ որտեղ էին լրագրողները, երբ այսօր Արփինե Հովհաննիսյանին պաշտպանող Գևորգ Պետրոսյանը ԱԺ ամբիոնից ասում էր, որ՝ կանանց և երեխաներին պետք է դաստիարակչական ապտակ տալ, կամ՝ որտեղ էին լրագրողները, երբ Նաիրա Զոհրաբյանը, լինելով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, մարդկանց դուրս էր հրավիրում ԱԺ-ից, ուստի խնդրում է լրագրողներին հավասարաչափ և ադեկվատ գնահատական տալ երևույթներին։
Բացասական գնահատելով այն հանգամանքը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ներկա չէ իր հարցով լսումներին՝ ԱԺ-ը փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ՍԴ նախագահի երեկվա հարցազրույցին, որում վերջինս իր դեմ սկսված պրոցեսը քաղաքական էր որակել ու միտված ՍԴ-ն՝ որպես ինստիտուտ, չեզոքացնելուն կարևորագույն որոշումներ ընդունելիս:
Ադրբեջանական կողմի կրակոցից երեկ Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Այսօր ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են իրականացրել Մայր բուհի դիմաց: Նրանք վստահեցնում են, որ իրենց ավելի քան 100 ընկերներ դուրս են մնացել համալսարանից անտեղյակության պատճառով, սակայն խնդիրը միայն ԵՊՀ-ում չէ:
Իրանի հետախուզությունը հայտնել է, որ կանխել է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի զորամաս) «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Քասեմ Սուլեյմանի նկատմամբ նախաատրաստվող մահափորձը:
«Ես հիմա իմ ձեռքի տակ ունեմ փաստաթուղթ և ընդհանրապես ուզում եմ Ձեր տեսակետն իմանալ, երբ որևէ ՍԴ դատավոր մեկ տարվա ընթացքում 3 անգամ բացակայում է ՍԴ նիստերից, դուք հետագայում ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու: Այս փաստաթղթի հիմքով, որ ես ունեմ ձեռքիս տակ, և վստահ եմ, որ Դուք էլ գիտեք դրա մասին, Դուք սկսելո՞ւ եք միջնորդություն, թե՞ ոչ»:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շատ ուրախ կլիներ, որ Անդրանիկ Քոչարյանի կողմից Արփինե Հովհաննիսյանի հասցեին արված վիրավորանքի վերաբերյալ արձագանքը դրսևորվեր անխտիր բոլոր դեպքերում, այդ թվում` երբ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի, անչափահաս երեխայի հասցեին արվում է անընդունելի մեկնաբանություն։
Պարոն Թովմասյանը երեկ իր հարցազրույցի ընթացքում նշել էր՝ քանի որ իր լիազորությունները դադարեցնելու մասին խորհրդարանի նախաձեռնության ընթացակարգն իրավական է, ինքը զերծ կմնա այդ տիրույթում հայտարարություն անելուց, իսկ հիմա, չգիտես ինչու, դա տեղափոխում է քաղաքական դաշտ։
Դավիթ Անանյանը շարունակեց պնդել, որ ՊԵԿ քննչական վարչությունը Քննչական կոմիտեին միավորելու վերաբերյալ առաջարկվող դրույթը ևս մեկ անգամ խորացված քննարկման անհրաժեշտություն ունի, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ սա քաղաքական հարց է, և քաղաքական որոշումը կայացված է։
«Մենք դիմում ենք Սահմանադրական դատարանին ու ասում՝ տուր գնահատական՝ արդյո՞ք այդ արարքները, որ Ազգային ժողովը գտնում է, որ կատարվել են և հանդիսանում են էական կարգապահական խախտում, արդյո՞ք համակարծիք ես ԱԺ-ի ներկայացրած դիմումի հետ և տեսնում ես հիմքեր, թե՞ ոչ: Ես այստեղ մի կարևոր շեշտադրում պիտի կատարեմ: Թե «այո»-ի, և թե «ոչ»-ի դեպքում պետք է լինի պատճառաբանություն և հիմնավորում»:
«Ընդունեք, որ դուք իմ հորը նույնպես չեք ճանաչում, բայց մորս բոլորը ճանաչում են։ Հիմա ի՞նչ վիրավորական բան կա, որ ես լրագրողներից մեկի մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում։ Այդտեղ վիրավորական բան կա՞։ Նայած՝ ինչ կոնտեքստում եք ուզում ներկայացնում։ Եթե կոնտեքստից հանում եք, կարող է վիրավորական լինել»:
Արդարադատության նախարարությունը Կառավարություն է ներկայացրել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։
Ազգային ժողովում լրագրողները մոտեցել են «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանին եւ մեկնաբանություն խնդրել Անդրանիկ Քոչարյանի պահվածքի վերաբերյալ։ Այս մասին գրում է hraparak.am-ը: