Բաժիններ՝

«Ակումբները հետաքրքրվում են Սանչեսով: Տեսնենք՝ ինչ կլինի». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հաստատել է, որ կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը կարող է լքել ակումբը:

«Տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել է մի քանի շաբաթ, այնպես որ, այդպիսի հնարավորություն կա:

Ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում Ալեքսիսի նկատմամբ: Մենք կտեսնենք՝ ինչ տեղի կունենա»,- Սուլշերին է մեջբերում Sky Sports-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չիլիացին այսօր բուժզննություն կանցնի «Ինտերում», որը պատրաստ է վարձակալել ֆուտբոլիստին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս