«Ես էս տան պապան եմ, կինս էլ մաման է, հիմա սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը». Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

«Ես նոր եմ եկել, տեղյակ էլ չեմ, դրա համար իշխանություն կա, ժողովրդի ընտրած իշխանությունն է, լեգիտիմ իշխանությունն է: Կառավարութուն ինչի՞ համար ենք ընտրել, ԱԺ-ն 80 տոկոս ձայն է հավաքել. իրենք չգիտե՞ն՝ ինչ պիտի անեն»,- Ամուլսարի հնարավոր շահագործման մասին նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով հաջորդ աղմկահարույց թեմային՝ Ստամբուլյան կոնվենցիային, նա նշեց, որ դա հակասահմանադրական օրենք է.

«Հակասում է այն հոդվածին, որ մեր Սահմանադրության մեջ գրված է՝ ես էս տան պապան եմ, կինս էլ մաման է, հիմա սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը.  պատկերացնում ես՝ երկու տղամարդ գնում-ասում են՝  «պապա 1», «պապա 2», երկու մամաներ. խայտառակ չե՛նք, լավ, ամո՛թ է»:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե իրենք են ստորագրել այդ կոնվենցիան, նա արձագանքեց. «Ղալաթ ենք արել՝ ստորագրել ենք»:

Իսկ սեռական փոքրամասնության իրավունքների մասին խոսելիս՝ նշեց.

«Թող գողտու ապրեն իրենց համար, ո՞վ է խանգարել դրանց, անպայման տունն էլ, ընտանիքն էլ հարամե՞նք: Եվրոպացին սենց ասեց՝ ջայնա՛մ չասեց, հո պլե՞ն չենք դրանց ձեռը: Ես Նիկոլ ճանաչելով՝ գիտեմ՝ չի թողնելու՝ դա անցնի»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031