
«Հեն ա, մի հոգի բռնել ենք, ի՞նչ հասկացանք, որ երկրորդին բռնենք». Սեյրան Սարոյանը՝ Սերժ Սարգյանին ձերբակալելու մասին

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն օրեր առաջ է վերադարձել Հայաստան և չի հանդիպել Սերժ Սարգսյանին: Այս մասին նա տեղեկացրեց լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով Միքայել Մինասյանի հարցազրույցին՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին՝ Ս. Սարոյանն ասաց.
«Չեմ հավատում, որ նման բան կարող է լինել: Հեն ա, մի հոգի բռնել ենք, ի՞նչ հասկացանք, որ երկրորդին բռնենք: Սուտի շուխուռ ա, չեմ հավատում»:
Զարուհի Դիլանյան