Բաժիններ՝

««Բարսելոնայում» ամեն ինչ չստացվեց այնպես, ինչպես ուզում էին: Հուսով եմ, որ երկար կմնամ «Բավարիայում»». Կոուտինիո

Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», խոսել է անցած մրցաշրջանի մասին:

«Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա «Բարսելոնայում» ամեն ինչ չստացվեց այնպես, ինչպես ուզում էին: Բայց դա անցյալում է: Հիմա սա նոր ակումբ է՝ մեծ, կարևոր: Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ այստեղ և կնվաճեմ շատ տիտղոսներ:

Տարիների ընթացքում ես փորձ ձեռք բերեցի: Ես շատ բան սովորեցի, շատ բան շահեցի այս ակումբի հետ, այնուհետև ունեցանք Ամերիկայի գավաթը, որը ես շահեցի Բրազիլիայի հետ, և դա իսկապես կարևոր էր:

Հիմա ես հնարավորություն ունեմ փորձելու ինձ նոր ակումբում, մեծ ակումբում: Ես կասկած չունեի, երբ Հասանը զանգահարեց ինձ (Հասան Սալիհամիջիչ՝ «Բավարիայի» մարզական տնօրենը):

Նա իսկապես ուզում էր, որ ես գամ այստեղ: Նրանք թռան Բարսելոնա, մենք հանդիպեցինք, նրանք պատմեցին ինձ նախագծի մասին, այնպես որ, ես իսկապես շնորհակալություն եմ հայտնում նրանց, քանի որ առաջին իսկ վայրկյանից պարզ էր, թե որքան կարևոր էր նրանց համար ինձ թիմում տեսնելը»,- ասել է Կոուտինիոն:

Կոուտինիոն կարող է իր նորամուտը նշել «Բավարիայի» հետ Բունդեսլիգայի 2-րդ տուրի «Շալկեի» դեմ օգոստոսի 24-ին կայանալիք խաղում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս