«Շահագործումը չի կարող լինել երաշխավորված անվտանգ առանց սրա». Մարիա Կարապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առհասարակ հանքարդյունաբերության և ապագայի մասին կարելի է ունենալ զուտ քաղաքական մոտեցում։ Ներկայի՝ Ամուլսարի շահագործման հարցը կարող է դիտարկվել որպես քաղաքական հարց, ինչպես ցանկացած այլ հանրային մտորման, հանրային ինքնաբացահայտման և գործելու ազատության հարց:
Սակայն իմ ընկալումներում Ամուլսարի շահագործման հարցի իրավական չափումը գերակա է։ Ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, ապագա օրենքի կերտող եմ և գործող օրենքի երաշխավորը։
Էլարդի փորձաքննությունը հղման կետ է։ Ես այն հասկանում եմ այսպես։ ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ կա Ամուլսարի շահագործման անվտանգ մոդել, այն հնարավոր չէ գծել առանց տվյալների բացերի շտկման և գնահատումների թարմացման։ Մեղմման միջոցները նույնպես կախյալ են տվյալների բացերի շտկումից և գնահատումների թարմացումից։ Շահագործումը չի կարող լինել երաշխավորված անվտանգ առանց սրա։
***
Մեջբերում փորձաքննության Մեմորանդումից․
«Պատշաճ մեղմման ծրագրերի և լրացուցիչ մեղմման միջոցների մշակումը տվյալների բացերի և մոդելների և համապատասխանաբար գնահատման թարմացման անհրաժեշտություն է առաջացնում։»
«Հանքի կառուցվածքի և ենթակառուցվածքների (օրինակ՝ շինությունների, ավազանների, փոխակրիչի, գոտու, միջնաշերտերի և այլն) կառուցումը (ոչ թե շահագործումը) կարող է վերսկսվել տվյալների բացերի շտկման և գնահատումների, բնութագրերի, մոդելավորման և մեղմման միջոցների թարմացման հետ զուգահեռ (միաժամանակ)»»:
Առհասարակ հանքարդյունաբերության և ապագայի մասին կարելի է ունենալ զուտ քաղաքական մոտեցում։ Ներկայի՝ Ամուլսարի շահագործման…
Gepostet von Maria Karapetyan am Dienstag, 20. August 2019