
«Մի հատ Մանվել հա՛մ Գայի պետ էր աշխատում, հա՛մ գեներալ». Սեյրան Սարոյան

«Էն ժամանակ բոլորս տաքացած էինք, բոլորս շոկի մեջ էինք՝ էդ նամակները տեսանք»,- լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործին՝ նշեց գեներալ Սեյրան Սարոյանը՝ հավելելով, որ հիմա պատկերն այլ է:
Հարցին՝ արդյո՞ք իրեն տրամադրել են ապացույցներ, որոնք պնդում են հակառակը, նա պատասխանեց. «Ես տնական ձևով գիտեմ, որ ընդեղ լիքը հարցեր կան, որոնք պիտի բացվի»:
Կարդարացվի՞ արդյոք Մ. Գրիգորյանը՝ հարցին Ս. Սարոյանը չպատասխանեց. «Ես դատավոր Մացոն ե՞մ»:
Նա չբացառեց նույնիսկ, որ այդ իրերը, որոնք հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանի պահեստներում, նաև դիտավորյալ այնտեղ հայտնված լինեն. «Կարա և ըտենց էլ լինի, դատարանը կորոշի»:
Դիտարկմանը, թե կան նաև ուրիշին ունեզրկելու, խոշոր չափերով հարկերից խուսափելու դրվագներ, ԱԺ նախկին պատգամավորն արձագանքեց.
«Էնպես չստացվի՝ ես Մանվելի փաստաբանն եմ, դատարանում ամբողջը կպարզվի»:
Վախի մթնոլորտի մասին լուրերի հետ Ս. Սարոյանը չհամաձայնեց.
«Նայեք՝ հիմա ոնց է, ով որտեղ ուզում, ավտոները քաշում-կանգնեցնում է:
Մի հատ Մանվել հա՛մ Գայի պետ էր աշխատում, հա՛մ գեներալ:
Մանվելի միակ «չէպեն» գիտե՞ք ինչն էր, որ տեսներ նառուշենի ա լինում, բռներ ավտոյի զալատնիկներ իջացներ»:
Ի՞նչ իրավունքով՝ հարցին ի պատասխան՝ նշեց. «Գեներալի իրավունքով»:
Զարուհի Դիլանյան