10:40 28.08.2019 | «ԱՄՆ-ը պատրաստ է վարկեր տրամադրել Իրանին, եթե Թեհրանը «փոխի գործելակերպը»». Փոմպեո
ԱՄՆ-ը պատրաստ Է ֆինանսական միջոցներ տրամադրել Իրանին, եթե այդ երկրի իշխանությունները փոխեն իրենց գործելակերպը եւ կատարեն Վաշինգտոնի առաջադրած պայմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի տեքստն օգոստոսի 27-ին տարածել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Մենք ցանկանում ենք, որ Իրանը նորմալ երկիր լինի: Մենք ցանկանում ենք, որ Իրանի ժողովուրդը հաջողության հասնի իր ղեկավարության գործելակերպը փոխելու հարցում»,- ասել Է նա: «Երբ դա արվի, մենք ուրախ կլինենք Իրանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ նրանց տրամադրել ռեսուրսներ ու կապիտալ, որոնք անհրաժեշտ են, որ նրանք հաջողակ երկիր դառնան»,- հայտարարել Է Փոմպեոն՝ պատասխանելով այն հարցին, թե Վաշինգտոնը պատրաստ Է արդյոք Իրանին հատկացնել կարճաժամկետ վարկեր, որոնք այդ երկրին թույլ կտան հաղթահարել ԱՄՆ-ի պատժամիջոցների տնտեսական հետեւանքները:
Մինչդեռ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախօրյակին հայտարարել Է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոուհանիի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավոր չԷ, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել միջուկային գործարքի դրույթների կատարմանը:
«Բիարից ուղեւորության ժամանակ ես ասացի, որ Իրանի նախագահի եւ Թրամփի միջեւ հանդիպումը հնարավոր չԷ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադառնա «5+1» ձեւաչափին (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները + Գերմանիան) եւ չի սկսի կատարել միջուկային գործարքի (դրույթները)»,- Զարիֆի խոսքը մեջբերում Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:
Նա հավելել Է, որ «մինչեւ դա տեղի չունենա, երկկողմ բանակցությունները չեն կայանա»: Նախարարի խոսքով՝ «այն, ինչի մասին այդ կապակցությամբ ասել են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները, մնում Է միայն իրենց գործը»: «Մեր դիրքորոշումը հստակ Է՝ ԱՄՆ-ը եւ Թրամփը վիժեցրել են պայմանագիրը, որը դարձել երկրների միջեւ երկարատեւ բանակցությունների արդյունքն Էր, ուստի այժմ անհրաժեշտ Է կատարել անցյալ պայմանավորվածությունները: Այդ ուղղությամբ մենք ԱՄՆ-ի կողմից ընդունելի գործողություններ չենք տեսնում»,-ընդգծել Է Զարիֆը:
Օգոստոսի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ անհրաժեշտ Է համարում Ռոուհանիի եւ Թրամփի հանդիպման անցկացումը: Ֆրանսիայի նախագահի կարծիքով, այդ քայլը «կօգնի կանգնեցնել իրադրության Էսկալացումը եւ նպատակներ իրագործել»: Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ Ռոուհանիի հետ պատրաստ Է հանդիպել համապատասխան պայմանների առկայության դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: