«Այս տիպի տեղեկությանը պետք է վերաբերել միայն ժպիտով». Արման Աբովյան
«Ժողովուրդ» թերթն այսօր տեղեկություն էր հրապարակել, թե ԲՀԿ-ական պատգամավորներին «ասվել է, որ այլևս ակտիվ չխոսեն ներքաղաքական հարցերով, այլ անդրադառնան միայն իրենց ոլորտին վերաբերող նեղ մասնագիտական հարցերի»: Ապա, ըստ թերթի՝ ներքաղաքական հարցերով խոսելու պարտականությունը վերապահված է միայն խմբակցության քարտուղար Արման Աբովյանին:
«Եվ հենց դա է պատճառը, որ այս օրերին ԲՀԿ խմբակցության պատգամավորները խուսափում են հարցազրույց տալ եւ հորդորում են դիմել Արման Աբովյանին»,- գրել էր թերթը:
168.am-ի հետ զրույցում Արման Աբովյանն ասաց, որ տեղյակ չէ նման որոշման մասին.
«Մի բան կարող եմ ասել, ես չեմ լսել և տեղյակ չեմ վերը նշված որոշման մասին։ Ինչ ասեմ, կարծում եմ՝ այս տիպի տեղեկությանը պետք է վերաբերել միայն ժպիտով»։
Զարուհի Դիլանյան