
«Մաղթեք մեզ հաջողություն այս կարևոր խաղում». «Արարատ-Արմենիա»-ն մեկնել է Լյուքսեմբուրգ

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ օգոստոսի 29-ին կանցկացնի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը «Դյուդելանժ»-ի հետ:
«Մեկնում ենք Լյուքսեմբուրգ: Մաղթեք մեզ հաջողություն այս կարևոր խաղում»,- ասված է ակումբի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում 2-1 հաշվով պարտության մատնեց «Դյուդելանժ»-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: Դիմակայության հաղթողը Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի ուղեգիր կստանա: