«Ժամաքանակների փոփոխություն, որպես այդպիսին, չի լինում, ու ասել, որ կրճատվելու են ուսուցիչների հաստիքները, նման պնդում չենք կարող ունենալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:
Ուլի Հյոնեսը կլքի Մյունխենի «Բավարիայի» նախագահի պաշտոնը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Վարշավա եւ այնտեղ կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 80-րդ տարելիցին նվիրված արարողությանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը պաշտոնական այցով գտնվում է Նորվեգիայում, Սիրիայի թեմայով կարևոր հայտարարությամբ է հանդես եկել:
Օգոստոսի 30-ի ցերեկը և 31-ին, սեպտեմբերի 1-4-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-31-ը առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:
Հարգելի պարոն Հարությունյան, տեսնելով, թե ինչ մեծ անարդարդարություն տեղի ունեցավ պարոն Ռուբեն Հայրապետյանի հետ մի համակարգում, որտեղ նա թե՛ գիտական և թե՛ մասնագիտական որակներով անհամեմատ բարձր է իրեն վատաբանող կեղծ արժեքներով մարդկանցից, մենք՝ ուսանողներս և շրջանավարտներս, ամեն ինչ անում և անելու ենք, որպեսզի վերականգնվի արդարությունը։
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը երեկ կայացած «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» հանդիպումից հետո, որում «Արարատ-Արմենիան» զիջել է «Դյուդելանժին» և դուրս մնացել հետագա մրցապայքարից, հանդես է եկել հայտարարությամբ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության նախաձեռնությամբ վերանայվում են Հանրակրթության պետական չափորոշիչները, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը:
Շոգ եղանակը բազմաթիվ անտառային հրդեհներ է առաջացրել Բուլղարիայում, հրդեհային վտանգի արտակարգ ինդեքս է հայտարարվել երկրի հարավի, հյուսիսի եւ կենտրոնական մարզերի 15 շրջանում:
Ընդ որում, հարկ ենք համարում նշել, որ որոշ գործերով տուժողների իրավահաջորդները բողոքներ են ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արտոնագրման բաժնի առաջատար մասնագետ Նաիրա Աբրամյանը նշանակում է ստացել Եվրոպայում:
Դատապարտյալներին ներում շնորհելը իմ օրինական իրավունքն է, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հրաժարվելով Ֆրանսիայից մեկնաբանել իր ընդունած վերջին որոշումը:
«Ադրբեջանից և Թուրքիայից մենք միշտ պետք է վտանգ սպասենք, և դա իրենք էլ չեն թաքցնում: Տեսեք՝ ինչ է ասում Ադրբեջանի ղեկավարությունը, հասարակությունը, և այդ հայատյացությունն այնտեղ սերմանում են մսուր-մանկապարտեզներից: Նույնը՝ Թուրքիան»:
Իսպանիայի ռազմածովային նավատորմի նավն օգոստոսի 30-ին Իտալիայից պիրենեյան թագավորություն է հասցրել այն միգրանտների մի մասին, որոնք փրկվել էին Proactiva իսպանական ոչ կառավարական կազմակերպության (ՈԿԿ) Open Arms նավի կողմից:
Ամբողջ աշխարհում մարդիկ անհայտ կորում են հակամարտության, բռնության, աղետների հետևանքով կամ գաղթի ընթացքում։
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բեշար Ջաֆերին հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսը դեմ է Սիրիայի տարածքում ստեղծվելիք անվտանգության գոտուն, որի շուրջ նախնական համաձայնության են հասել ԱՄՆ-ն ու Թուրքիան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության հետևողականությանը՝ նշեց, որ այդ պայքարում չեն լինելու կոմպրոմիսներ:
Ավելի քան մեկ տասնամյակ հնարավորություն եմ ունեցել Ձեզ հետ աշխատելու՝ զբաղեցնելով երկրի վարչապետի, պետական նախարարի պատասխանատու պաշտոնները: Շնորհակալ եմ, որ վստահել եք, որ աջակցել եք բոլոր նախաձեռնություններում՝ հաճախ նաև Ձեր անձնական ներդրումն ունենալով մեր երկրի համար անչափ կարևոր տնտեսական նախագծերի իրականացման գործում:
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում կայացավ աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված ավելի քան 54 երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությունը:
Վերջին շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառուցապատման աշխատանքներին առնչված տարբեր շինարարական կազմակերպությունների սեփականատերեր դատական հայցեր են ներկայացրել Սուրբ Էջմիածնի դեմ, ինչը, ցավոք, որոշ լրատվամիջոցների կողմից շահարկվում է անպարկեշտ վերագրումներով:
Օգոստոսի 29-30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկ և քննչական մեկուսարան:
Թուրքիան շարունակում է տանկեր և զինամթերքով բեռնված զրահամեքենաներ ուղարկել դեպի Սիրիայի սահման:
Օգոստոսի 30-ին Հոնկոնգում բերման են ենթարկվել «Դեմոսիստո» կուսակցության ակտիվիստներ Ջոշուա Վոնգը եւ Ագնես Չոուն. նրանց մեղադրում են անօրինական հավաքներ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու կոչեր անելու մեջ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար մեկնարկել է ակցիա «Բիզնեսին ընդառաջ», որը կտևի մինչև 31.12.2019թ.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:
Էդմոն Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի Քաղպայմանագրի գործընկերներ և Նիկոլ Փաշինյան ջան, խնդրում եմ տեղեկություններ տրամադրել այս օգտատիրոջ մասին, որը հանդես է գալիս իբրև Ձեր աջակից կամ թիմակից:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն և արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի:
Բրիտանական կառավարությունը մտադիր է մեծացնել Brexit-ի շուրջ բանակցությունների ինտենսիվությունը՝ փորձելով բարելավել Բրյուսելի հետ գործարքի պայմանները: