Բաժիններ՝

Լոնդոնը մտադիր է մեծացնել Brexit-ի շուրջ բանակցությունների ինտենսիվությունը

Բրիտանական կառավարությունը մտադիր է մեծացնել Brexit-ի շուրջ բանակցությունների ինտենսիվությունը՝ փորձելով բարելավել Բրյուսելի հետ գործարքի պայմանները: Այդ մասին ասված է հայտարարության մեջ, որը տարածել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դիվանատունը:

Ինչպես նշում են Դաունինգ-սթրիթում, սեպտեմբերին բրիտանացի բանակցորդները եվրոպացի իրենց գործընկերների հետ կոնսուլտացիաներ կանցկացնեն շաբաթական երկու անգամ՝ «լրացուցիչ տեխնիկական հանդիպումների հնարավորությամբ՝ նոր գործարքի ապահովման հանգուցալուծումները քննարկելու համար»:

«Այն բանից հետո, երբ վերջին շաբաթներին ԵՄ-ի ղեկավարների հետ կայացած իմ բանակցությունները ցույց տվեցին, որ հակադեմոկրատական «բեքստոպի» (ԵՄ-ի մաքսային միության եւ ընդհանուր եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո) այլընտրանքները քննարկելու ցանկություն կա, կողմերի համար եկել է ժամանակը մեծացնելու բանակցությունների ինտենսիվությունը,- ասել է Ջոնսոնը:

Հանդիպումների ու քննարկումների թվաքանակի ավելացումն անհրաժեշտ է, եթե մենք ցանկանում ենք գործարքը համաձայնեցնել մինչեւ այն պահը, երբ մենք հոկտեմբերի 31-ին կլքենք Եվրամիությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս