«Կոռուպցիայի հետևանքով հասցված վնասի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով, ինչը մենք բոլորս և հանրությունն իրավունք ունի ակնկալել». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության հետևողականությանը՝ նշեց, որ այդ պայքարում չեն լինելու կոմպրոմիսներ.

«Կարծում եմ՝ ակնհայտ է բոլորին, որ Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ ամբողջական պայքար մղելու քաղաքական կամք ունի և այս հարցում հետևողական է և շարունակելու է լինել հետևողական: Ընդ որում, երբ ասում ենք, որ Հայաստանից կարողացել ենք արմատախիլ անել համակարգային կոռպուցիան, այս արձանագրումը երևում է նաև հանրության արձագանքից, որովհետև այս փաստաթղթում ես տեսա տվյալ՝ մայիսին տեղի ունեցած հարցումներով, ՀՀ քաղաքացիների ավելի քան 84 տոկոսն արձանագրել է, որ ինքը չի առնչվել կոռուպցիայի դեպքերի, ինչը, իհարկե, շատ կարևոր արձանագրում է:

Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ վերջին մեկ տարվա ընթացքում մենք կոռուպցիայի դեմ պայքարի առումով ունենք նաև որոշակի ինստիտուցիոնալ խնդիրներ՝ այն առումով, որ կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիոն հանցագործությունների քննությունները և, առավել ևս՝ կոռուպցիայի հետևանքով հասցված վնասի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով, ինչը մենք բոլորս և հանրությունն իրավունք ունի ակնկալել, և այստեղ առկա են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ, և այդ խնդիրներից ոչ երկրորդական տեղ են զբաղեցնում ինստիտուցիոնալ խնդիրները, որոնց մի մասը նկատելի են առաջին հայացքից»:

Նրա կարծիքով՝ պետք է շատ հետևողական լինեն, որպեսզի ընթացիկ պայքարը կոռուպցիայի դեմ ուժեղացնեն՝ ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի ստեղծմամբ: «Հիմա այս ընթացքում մենք բավականին ծավալուն, արդեն կարող ենք ասել, որ որակյալ աշխատանք ենք արել՝ կողմնորոշվելու մեր հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունների մեջ և արձանագրելու՝ ինչպես ենք պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարի հետագա ինստիտուցիոնալ զարգացումը: Քաղաքական արձանագրումը, որ կարևոր է այսօր, այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետևողական, և այստեղ կոմպրոմիսները բացառվում են, և մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ձևավորվի և ձևակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն, և սա այն քաղաքական նպատակն է, որ մենք պատրաստվում ենք իրագործել:

Իհարկե, այսօր մենք քննարկելու ենք հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագիրը. Սա դեռ կառավարության որոշում պետք է դառնա, պետք է շրջանառվի, բաց կարծում ենք, որ առկա է մի փաստաթուղթ, որի հենքի վրա շատ լուրջ և կոնկրետ աշխատանք կարող են իրականացնել»,- հավելեց Փաշինյանը:

Իմ խոսքը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում

Իմ խոսքը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 30. August 2019

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս