
«Այսպիսի դեպքերը, ատելության խոսքի քարոզը արյունահեղության աղբյուր են». Էդմոն Մարուքյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Էդմոն Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի Քաղպայմանագրի գործընկերներ և Նիկոլ Փաշինյան ջան, խնդրում եմ տեղեկություններ տրամադրել այս օգտատիրոջ մասին, որը հանդես է գալիս իբրև Ձեր աջակից կամ թիմակից:
Մենք փնտրում ենք այս մարդուն կամ այս օգտահաշվով աշխատողին: Նախապես ասեմ, որ տեքստի մեջ ներկայացվածն ամբողջությամբ սուտ է, բայց այստեղ էականը դա չէ, մենք բոլորով պետք է այս այլանդակության դեմն առնենք: Այլապես այսպիսի դեպքերը, ատելության խոսքի քարոզը արյունահեղության աղբյուր են»:
https://www.facebook.com/edmon.marukyan/posts/10157388039367410