Բաժիններ՝

Հոնկոնգում ձերբակալվել են բողոքի ակցիաների երեք առաջնորդի

Օգոստոսի 30-ին Հոնկոնգում բերման են ենթարկվել «Դեմոսիստո» կուսակցության ակտիվիստներ Ջոշուա Վոնգը եւ Ագնես Չոուն. նրանց մեղադրում են անօրինական հավաքներ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու կոչեր անելու մեջ: Այդ մասին, ինչպես գրում է South China Morning Post-ը, հայտարարել է ոստիկանությունը։

Երկու ակտիվիստներին առաջադրված մեղադրանքները կապված են հունիսի 21-ին բազմահազարանոց բազմության կողմից ոստիկանության բաժանմունքի պաշարման հետ: Հրատարակությունը նշում է, որ երկու ակտիվիստներն էլ եղել են 2014 թվականի Occupy բողոքի ակցիաների առաջնորդների թվում:

Օգոստոսի 29-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել Հոնկոնգի անկախության կողմնակից Էնդի Չանին: Նրան կասկածում են ոստիկանի վրա հարձակվելու մեջ:

Նրան ձերբակալել են օդանավակայանում Տոկիո թռչելուց առաջ: Ավելի վաղ նա գլխավորում էր քաղաքում արգելված Հոնկոնգի ազգային կուսակցությունը: Ակտիվիստների ձերբակալման մասին հաղորդումներից հետո հայտնի է դարձել, որ օգոստոսի 31-ին նշանակված բողոքի զանգվածային ակցիան չեղարկվել է:

Սկզբում այդ ակցիան հրաժարվել էր համաձայնեցնել ոստիկանությունը, այնուհետեւ չեղարկվել էր այդ մերժման կապակցությամբ կազմակերպիչների գանգատարկումը: Արդյունքում, ինչպես հաղորդել է AP-ն, Հանուն մարդու քաղաքացիական իրավունքների ճակատի ներկայացուցիչներն օգոստոսի 30-ին հայտարարել են, որ իրենք ընտրություն չունեն եւ ստիպված են չեղարկել ակցիան, այլապես չեն կարողանա երաշխավորել դրա մասնակիցների անվտանգությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս