Եվրամիությունն այնպիսի քաղաքականության կարիք ունի, որը կարողանա էլ ավելի շատ միավորել նրա կազմի մեջ մտնող երկրները: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Շոպրոն քաղաքում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հրավիրած մամուլի ասուլիսում: Այն հեռարձակել Էէ Die Welt հեռուստաալիքը:
«Ըստ երկու տարբեր կազմակերպության ախտորոշման՝ «Ամուլսարի» վտանգը կառավարելի է: Բնապահպանները միշտ պայքարելու են, ու դա լավ է, իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը լինի թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում բնապահպանական մակարդակով ամենաբարձրերից մեկը»:
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու՝ Աձվիսի և Ախալուբանի գյուղերի մոտակայքում՝ վրաց-օսական շփման գծին: Այսօր արդեն՝ օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ ռուս սահմանապահները ձերբակալել են ևս մեկ քաղաքացու:
«Վարչապետը ներկայացրեց իր այսօր առավոտյան տեղի ունեցած հանդիպումը, որը տեղի է ունեցել Բաղրամյան 26-ում, և այսօր երեկոյան կամ օրվա ընթացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ կամ ուղիղ եթերով»,- Ամուլսարի հարցով վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առողջական վիճակի պատճառով չի կարողանա մասնակցել «յոթնյակի»՝ Բիարիցում կայանալիք գագաթնաժողովին: Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի շրջանում միկրոավտոբուսի վթարից զոհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 61-ամյա Դարբինյան Ս.Ա-ն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին քննադատել է Թուրքիայի երեք ընդդիմադիր քաղաքապետների պաշտոնանկության որոշումը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի արած հայտարարությունն այն մասին, որ թիմում նրա ապագան դեռ կասկածի տակ է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի հետ կապված իրադարձությունների դիտարկում:
Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ Զինված ուժերը Տավուշի մարզի հյուսիսային հատվածում լուրջ հաջողություններ են գրանցել. Գ. Խաչատուրովի հրամանատարությամբ գործող ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումները, գերազանցելով հակառակորդին՝ կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել: Լուրը հաստատել էր նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Առնվազն 66 մարդ է վերքեր ստացել Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգի Ջելալաբադ քաղաքում տեղի ունեցած բազմաթիվ պայթյունների հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Պաժվակ» գործակալությունը:
Բա հիմա ոնց չասեմ՝ արդար է, Նիկոլ, քեզ հասնում է, կամաց-կամաց զգում ես բումերանգի հարվածները, դեռ ինչե՜ր են լինելու։
«Կառավարությունն օգնում է «Լիդիան» ընկերությանը, որպեսզի Ամուլսարը շահագործի, մտածելով, որ այդպիսով կխթանի ներդրումներին։ Կառավարությունը երկու խնդիր ունի, մի կողմում՝ բնապահպանական ռիսկերն են, մյուս կողմում՝ տնտեսական շահը, դրա համար պետք է երկար մտածի»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործմանը։
Ամուլսարի պահպանության հարցով շահագրգիռ քաղաքացիների և ոստիկանության միջև Ազգային ժողովի դիմաց քաշքշուկ է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկության` ոստիկանությունը բերման է ենթարկել Ամուլսարի շահագործման դեմ պայքարող 6 ակտիվիստի, ովքեր փորձել են փակել Բաղրամյան պողոտան։
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կքննարկի Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցերը, Սիրիայի իրադրությունը եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը: Այդ մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Ադեբարը:
Վարչապետը բացման խոսքում ընթերցեց 2018թ. հունիսի 25-ին արված իր հայտարարությունից հատված
Թուրքիայում ահաբեկչական կառույցի հետ կապի մեղադրանքով պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի, Մարդինի և Վանի քաղաքապետները։ Նրանց փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել նույնանուն նահանգների նահանգապետները։
«Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթնողումն իրականացվում է ժամը 10:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Վարչապետ Փաշինյանը օգոստոսի 19-ի առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Ազգային ժողովի դիմաց միջադեպ է գրանցվել, ոստիկանության ծառայողները փակել են դարպասները ժողովրդի դիմաց:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 22-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ բանակցություններ կվարի Փարիզում: Այս մասին Ելիսեյան պալատի ներկայացուցիչն օգոստոսի 19-ին հայտնել է Reuters գործակալությանը:
Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն առաջարկել է մոտ օրերս վերսկսել խորհրդարանի աշխատանքը, որպեսզի թույլ չտրվի Եվրամիությունից երկրի դուրս գալն առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի:
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ Ամուլսարի հարցով փակ հանդիպում է տեղի ունենալու իր եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջեւ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ փակ հանդիպման ընթացքում հայտնել է, որ այս պահին նոր փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան: Վարչապետի մամուլի խոսնակը հորդորեց սպասել հարցի ուսումնասիրման ընթացակարգերի ամբողջական ավարտին:
Բնապահպանների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք վարչապետը թույլատրե՞լ է Ամուլսարի հանքը շահագործել, թե՞ ոչ, ասաց.
Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամուլսարի շահագործման դեմ բողոքող ջերմուկցիների և բնապահպանների հանդիպումը։ Նրանց կարծիքով՝ հանդիպումն իրենց ոչինչ չտվեց և հարցը չլուծվեց։
«Ասել եմ քեզ մի անգամ՝ քո անունը դնելու եմ «50-50»՝ մինչև չհայտնաբերես Սաշիկի 50-50-ը: Դու Սաշիկի 50-50-ի վրա ես մարդ դարձել, քաղաքական գործիչ դարձել. Էն, որ ընդդիմադիր էիր քեզ կերտում, էդ 50-50-ի վրա էիր քեզ կերտում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետին դիմեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հավանություն է տվել իրանական բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների համաներմանը եւ պատժաժամկետների նվազեցմանը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կինը՝ Սառա Նաթանյահուն, ինքնաթիռում սկանդալ է սարքել Ուկրաինա ուղեւորության ժամանակ: Այս մասին հաղորդել է Ynet պորտալը: