ՖԻՖԱ-ն հայտարարել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են ստանալ Պուշկաշի մրցանակը՝ նախորդ մրցաշրջանի լավագույն գոլի համար:
Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա արգելափակված տուժած, առկա է վառելիքի արտահոսք:
Փարիզում օգոստոսի 19-ին վերսկսվել են հրդեհից տուժած Նոտր Դամի տաճարի ամրացման աշխատանքները: Այս մասին հայտնել է Franceinfo ռադիոկայանը՝ հիշեցներով, որ հուլիսի 25-ից օբյեկտի մուտքը բանվորների համար փակ էր:
«Ամուլսարի մասին». Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
«Ինտերը» շարունակում է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի վերաբերյալ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, Կիևի ճանապարհին ինքնաթիռում սկանդալ է բարձրացրել, քանի որ «օդանավի հրամանատարը նրան պատշաճ կերպով չի ողջունել ինքնաթիռ նստելիս»։
10 րոպե անց ոստիկանները Աբովյան փողոցում հայտնաբերեցին մի երիտասարդի, և գողություններ ու գողության փորձեր կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզվեց նրա ինքնությունը՝ սարիթաղցի 24-ամյա բնակիչ էր:
Նախորդ ռազմավարության իրականացման արդյունքում ՓՄՁ-ների քանակը ոչ թե ավելացել է, այլ նվազել՝ 14,790-ով: Այս փաստը, թերևս, պետք է պարզաբանեն 2016-2018թթ. ոլորտի պատասխանատուները:
Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում հայտնեցի իմ դիրքորոշումը և մտահոգությունները Էլարդ կազմակերպության փորձաքննության Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր հատվածի վերաբերյալ:
Այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում մեկուկես տարի առաջ, սովորական հայաստանցու համար մինչ օրս մնում է անհասկանալի, հաճախ՝ նաև դավադրություններով ու խորհրդավորությամբ քողարկված։ Տևական ժամանակ նախկին իշխանությանը և նրա ներկայացուցիչները մեղադրվում էին ոչ միայն իրենց կողմից կատարված իրական, այլև` գերազանցապես «առասպելական» մեղքերի ու բացթողումների մեջ:
Իրավաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետը դեռ 2018-ի աշնանը ջերմուկցիներին խոստացել էր որոշում կայացնելուց առաջ գնալ Ջերմուկ և քննարկել վիճակը բնակիչների հետ։ Չգնաց։ Փոխարենը հրավիրեց անհասկանալի կազմով խորհրդակցություն՝ հայտնելու իր որոշումը։»:
Օգոստոսի 17-ին, ժամը 18.55-ին, 50-ամյա մի կին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 15-ի սահմաններում Շիրվանզադեի փողոցի մի խանութում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 34 հազար դրամ, քարտեր, երկու արծաթյա և երկու հասարակ մատանի:
Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի:
Իսպանիայի իշխանությունները երկրի Proactiva ոչ կառավարական կազմակերպության (ՈԿԿ) Open Arms նավին, որի վրա միգրանտներ են գտնվում, առաջարկել են ուղեւորվել թագավորության մոտակա նավահանգիստը: Այդ մասին հայտնել են երկրի նախարարների կաբինետում:
Օգոստոսի 18-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72.3 կմ-ին «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 24-ամյա վարորդ Նարեկ Հարությունյանը տեղում մահացել է:
«Բայց, կրկնեմ, Միհրան Պողոսյանի գործը, որպես ապաստանի հայցող, այնքան թույլ է, որ եթե կա քաղաքական որոշում նրան չարտահանձնելու, պետք է որևէ ձևական, աբստրակտ հիմքի վրա հղում կատարեն»։
Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ Հանրություն» հ/կ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ-ում օրգանների փոխպատվաստման դաշտում առկա խնդիրներին:
Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի միութենական տարածքի իշխանություններն օգոստոսի 19-ին տարածաշրջանի մայրաքաղաք Սրինագարում բացել են բոլոր կառավարական հիմնարկությունները եւ դպրոցների մի մասը:
168.am-ի հետ զրույցում «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի բուժական հարցերի գծով տնօրենի տեղակալ Հրայր Մանուկյանն ասաց, որ իրենց մոտ Բաղրամյան պողոտայից տեղափոխվել է մեկ երիտասարդ, որը մարմնական վնասվածքներ չի ունեցել։
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետխույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 17-ին, ժամը 20.00-ին, Արմավիրի մարզի Նորապատ գյուղից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Վոլոդյա Ս.-ն
Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՔԾ մամլո խոսնակն այսօր մեկնաբանել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Երկակի տպավորություն եմ ստացել: Մի կողմից, իհարկե, ուրախ եմ, որ մեր կուսակցության ղեկավարի հանդեպ այս պահին քրեական հետապնդում չի իրականացվելու:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում է աշնանը վերադառնալ այն երրորդ երկրների ցուցակի հետ կապված աշխատանքին, որոնք փողերի լվացման մեջ են մեղադրվում այն բանից հետո, երբ նախորդ ցուցակը մարտին չընդունվեց ԵՄ-ի խորհրդի կողմից: Այդ մասին գրել է Financial Times թերթը՝ վկայակոչելով արդարադատության հարցերի եվրակոմիսար Վերա Յոուրովային:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ստացված տվյալներն իրացնելիս Վայքի ոստիկանները օգոստոսի 18-ին, ժամը 05.30-ին, Արփա գետի մոտ հայտնաբերել են Գառնի գյուղի բնակիչ երկու տղամարդու, որոնք էլեկտրահարման եղանակով ապօրինի որսացել էին 130 ձուկ:
Ուկրաինան եւ Իսրայելը պայմանավորվել են ընդլայնել երկու երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը եւ բարձրտեխնոլոգիական զարգացման կենտրոններ բացել:
Օգոստոսի 12-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ ստացվեց, որ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ կռիվ է: Ավելի ուշ ահազանգ պետք է ստացվեր նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից. մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Զովունի գյուղի երկու բնակիչ` մեկը 30, մյուսը 26 տարեկան:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափի յուրացում և խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքը:
«Ինձ համար հասկանալի չեն նաև այս պարագայում քաղաքացիական անհնազանդության գործողությունները և, եթե դրանց նպատակը սաբոտաժը և Կառավարության համար փակուղային իրավիճակներ ստեղծելը չէ, ապա կոչ եմ անում դադարեցնել: Եկե՛ք, օգնե՛ք մեզ և մի՛ խանգարեք, որպեսզի մենք որոշումները կայացնենք հիմնվելով բացառապես այդ փաստերի վրա»:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, կիրակի կմասնակցի Լա Լիգայի 2-րդ տուրի՝ «Բետիսի» հետ հանդիպմանը:
Թեհրանը շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում, դրանց համար պետք է հիմքեր լինեն: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որն այցով գտնվում է Ֆինլանդիայում:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Ոստիկանության Արաբկիրի բաժնում գտնվող բերման ենթարկված անձանց հետ։